Մինչեւ ութ տարեկան երեխաների ատամները մաքրելուն պետք է հետեւեն ծնողները

Մինչեւ ութ տարեկան երեխաների ատամները մաքրելուն պետք է հետեւեն ծնողները

15.07.2015
Ծնողները պետք է անձամբ հետեւեն, թե ինչպես են իրենց երեխաները մաքրում ատամները՝ մինչեւ նրանց 8 տարեկանը լրանալը: Այս խորհուրդն են տալիս բրիտանացի ատամաբույժները: Վիրաբուժության թագավորական քոլեջի ատամնաբույժները հայտնում մանկական կարիեսի՝ վերջերս արձանագրված դեպքերի ռեկորդային քանակի մասին: Նրանց խոսքով՝ այս հիվանդությունը դարձել է ատամնաբույժին այցելելու ու 9 տարեկանից փոքր երեխաների ատամների հեռացման հիմնական պատճառ: Խնդիրն այն է, որ երեխաները, մասնագետների խոսքով, չեն այցելում մասնագետներին այնքան ժամանակ, մինչեւ իրենց ատամներն այլեւս անհնար է դառնում փրկելը, ինչպես նաեւ ճիշտ չեն լվանում ատամները: Այս վտանգավոր միտումը կանգնեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս մասնագետներին անձամբ հետեւել, թե ինչպես են երեխաները մաքրում ատամները:
 
Մասնագետները խորհուրդ են տալիս ատամները լավանալ օրական երկու անգամ՝ երկու րոպե տեւողությամբ: Իսկ ահա ծնողները պետք է համոզվեն, որ երեխան ճիշտ է լվանում ատամները:
 
«Բացարձակապես անթույլատրելի է այն, որ մեր օրերում քաղաքակիրթ երկրում 9 տարեկանից փոքր երեխաների մոտ այդքան շատ ատմներ են հեռացվում կարիեսի պատճառով, - նշում է Վիրաբուժության թագավորական քոլեջի ատամնաբուժության ֆալուկտետի դեկան պրոֆեսոր Նայջել Հանթը, - դեպքերի 90 տոկոսում այս պաթոլոգիաները կանխարգելելի են: Պետք է սկսել գործել, միավորել ջանքերը՝ ինչպես բուժհաստատությունների, այնպես էլ պատասխանատու մարմինների,ինչպես նաեւ կառավարության՝ երեխաների բերանի խոռոչի առողջական ցուցանիշների բարելավման համար»:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: