Ատամները մգացնող 5 մթերք

Ատամները մգացնող 5 մթերք

27.07.2015
Ձեր ատամների գույնը կախված է ոչ միայն Ձեր գեներից, այլ նաեւ ապրելակերպից: Որոշ մթերքներ ու խմիչքներ կարող են ամրապնդել Ձեր ատամների առողջությունը, որոշներն էլ՝ հակառակը, դրանք ավելի մուգ ու թույլ դարձնել:
 
Ձեզ ենք ներկայացնում 5 մթերք, որոնք վնասում են Ձեր առողջությանը.
 
1. Ծխախոտ
 
Նիկոտինն ու խեժը, որոնք պարունակվում են ծխախոտւ մեջ, ատամներին դեղին գույն են հաղորդում, ընդ որում՝ շատ արագ, եւ սպիտակեցնող ատամի մածուկները, որպես կանոն, չեն օգնում:
 
2. Գինի
 
Անխակ իր գույնից՝ գինին ազդում է ատամների գույնի վրա, քանի որ տանին է պարունակում, որոնք չորացնում են բերանը: Նույնիսկ սպիտակ գինին անվտանգ չէ ատամների համար: Գույն այն, իհարկե, չունի, սակայն դրա կազմում կա թթու, որը վնասում է ատամներին եւ ինտենսիվացնում այլ մթերքների եւ խմիչքների ազդեցությունը:
 
3. Թեյ ու սուրճ
 
Ատամների էմալի վրայի շագանակագույն բծերը կարող են կուտակվել եւ զարգանալ սուրճի ու թեյի՝ հատկապես սեւ թեյի սիրահարների մոտ: Հատկանշական է, որ այնպիսի խմիչքներում, ինչպիսին են կանաչ, սպիտակ թեյն ու խոտաբույսերի թեյը, ավելի քիչ տանին է պարունակվում, սակայն դրանք միեւնույն է, բացասաբար են ազդում ատամների գույնի վրա:
 
4. Կոնֆետ
 
Տարատեսակ կոնֆետներն ու այլ տեսակի քաղցրավենիքն անպայման կներկի Ձեր ատամները: Բացառություններ այստեղ չկան:
 
5. Հատապտուղներ
 
Հատապտուղները՝ հատկապես վառ գույնի հատապտուղները (հաղարջ, բալ, եւ այլն) եւս ազդում են ատամների գույնի վրա: Իսկ ահա խնձորը, կանաչ խաղողըն ու բանանը, ի տարբերություն հատապտուղների, չեն վնասի Ձեր ժպիտին:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: