Հայ իմպլանտոլոգները Բաթումիում ցուցադրական վիրահատություններ են անցկացրել

Հայ իմպլանտոլոգները Բաթումիում ցուցադրական վիրահատություններ են անցկացրել

19.08.2015

Հայ իմպլանտոլոգները մի շարք ցուցադրական վիրահատություններ են կատարել Բաթումիում հուլիսի 17-18–ը կայացած ստոմատոլոգների 11-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ։ Կոնգրեսին մասնակցում էին բազմաթիվ ստոմատոլոգներ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Իտալիայից  եւ այլ երկրներից:

Մասնավորապես, հուլիսի 19-ին նրանք կատարել են հետեւյալ վիրահատությունները՝

1. Ոսկորի դեֆեկտի վերականգնում:

2. Մեկ  այցի ընթացքում եւ իմպլանտների տեղադրում, եւ նույն օրը անշարժ  կոնստրուկցիայի ֆիքսում (Bredent medical  Fast&Fixed):

Ի՞նչ է դա իրենից ներկայացնում։

1. Ոսկորի դեֆեկտի վերականգնում.

Կոսմետիկ զոնայում ոսկորի դեֆեկտը, որը առաջացել էր տրավմայի հետեւանքով, վերականգնվել է ոսկորը փոխարինող նյութով եւ ծածկվել, ֆիքսվել է տիտանե  ցանցով:

2. Մեկ  այցի ընթացքում եւ իմպլանտների տեղադրում, եւ նույն օրը անշարժ  կոնստրուկցիայի ֆիքսում (Bredent medical  Fast&Fixed).

Շնորհիվ գերմանական Bredent medical  ընկերության  Fast&Fixed կոնցեպտի, մեկ վիրահատական միջամտությամբ վերականգնվում է հաճախորդի ծամողական ֆունկցիան,  լրիվ անատամ ծնոտով անձը վիրահատարանից դուրս է գալիս նոր եւ անմիջապես ֆունկցիոնալ ատամնաշարով: Մեթոդը  հնարավորություն է տալիս տեղադրել իմպլանտներ եւ անշարժ կամուրջ  ընդհամենը  4 ժամվա ընթացքում, ընդ որում, ավանդական իմպլանտոլոգիայի համար ոսկրի ոչ բավարար ծավալը այս դեպքում խոչընդոտ չի հանդիսանում:

Վիրահատությունների ընթացքում օգտագործվել է PRF` աճի գործոններով  հարստացված շիճուկ: Տվյալ տեխնոլոգիայի հիմքում ընկած է արյան սպիտակուցներից պատրաստված դեղամիջոց, սպիտակուցները ստացվում են պացիենտի արյունից, դրանք ունեն կենսաբանական ակտիվություն, այդ թվում աճի գործոններ, որոնք խթանում եւ արագացնում են հյուսվածքի ռեգեներացիան:

Գերմանական Bredent medical ընկերությունը հովանավորել է եւ տրամադրել է բարձրակարգ գերմանական նյութեր Հայաստանից ժամանած մասնագետների խմբին բժշկական եւ տեխնիկական  աշխատանքներ կատարելու համար :

Կազմակերպչական մասը ապահովել է Անահիտ Չիլինգարյանը:

Վիրաբուժական մասը կատարել է  Դավիթ Գալստյանը:

Տեխնիկական մասը իրականացրել է Վոլոդյա Վարդեւանյանը:

Կոնգրեսի ընթացքում ելույթ են ունեցել շատ մասնագետներ, կարելի է առանձնացնել հետեւյալ զեկուցումները՝

1. Բիոմիմետիկ պարոդոնտոլոգիա

Ռոբերտո Ռոսսի, պրոֆեսոր, DDS, MScD, Հռոմի Սապիենցա համալսարան (Իտալիա)

2. Պրոթեզավորում դենտալ իմպլանտների վրա. բարդությունների  բիոմեխանիկան կոնստրուկցիաները ցեմենտելիս կամ պտուտակներով ամրացնելու պարագայում

Ռոման Լեվանդովսկի (ՈՒկրաինա)

3. Իմպլանտոլոգիայում էսթետիկ արդյունքների հնարավորությունների  ընդլայնում` օգտագործելով շարակցական հյուսվածքի փոխպատվաստում

Մալկան Ախմադովա (Ռուսաստան)

4. Նոր տրենդներ վերականգնողական ստոմատոլոգիայի մեջ

Վիկտոր Դաուբ (Գերմանիա)

Կոնգրեսի ընթացքում իրականացվել են շնորհանդեսներ, դեպքերի քննարկումներ, տարբեր խորհրդատվություններ, այդ թվում տեխնիկական մասով` իմպլանտների վրա երկարաժամկետ ժամանակավոր անշարժ կոնստրուկցիայի պատրաստում:

Կոնգրեսը կազմակերպվել էր Վրաստանի ստոմատոլոգների ասոցացիայի կողմից։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: