Ավելի շատ կանխարգելում, ավելի քիչ բուժում

Ավելի շատ կանխարգելում, ավելի քիչ բուժում

03.11.2015

Ավելի շատ կանխարգելում, ավելի քիչ բուժում. ահա թե ինչպիսի տեսք պիտի ունենա Հայաստանում երեխաների ատամների հիվանդությունների պրոֆիլակտիկայի մոտեցումը։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ստոմատոլոգ Ջեք Կոյումջյանը Սթենդֆորդի համալսարանից։ Հենց այդ մոտեցումն է ընկած երեխաների բերանի խոռոչում առողջության պահպանման նախագծի հիմքում, որն իրականացվում է Bay Area Friends of Armenia (BAFA) ընկերության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։

 

Այս նախագիծը, սկսվել է 2 տարի առաջ՝ մասնագետների Մելիք գյուղ այցելությունից հետո, որտեղ երեխաների մեծամասնությունը կարիես ուներ։  Ավելին, շատերին բժշկի էին տանում այն ժամանակ, երբ խնդիրն արդեն բավականին խորացել էր։ Մասնագետները հասկացել են, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել։ Անհրաժեշտ է փոխել մոտեցումը այդ խնդիրների պրոֆիլակտիկայի նկատմամբ, ինչի արդյունքում կարելի է խուսափել նման դեպքերից։

 

Ի՞նչ է անհրաժեշտ այդ հիվանդությունների կանխարգելման համար

 

Նախ եւ առաջ լինել տեղեկացված և ունենալ համապատասխան գիտելիքներ։ Ոչ միայն ստոմատոլոգները, այլեւ երեխաների ուսուցիչները պիտի իմանան, թե ինչ ապրելակերպ է անհրաժեշտ ձևավորել եւ որքան հաճախակի այցելել բժշկին։

 

Անհրաժեշտ է երեխային սովորեցնել ճիշտ հետևել ատամների հիգիենային, որպեսզի ամբողջ կյանքում սովորություն դառնա։

 

Բժիշկ Կոյումջյանը նաեւ նշել է, որ կարիեսի եւ ատամների հետ կապված այլ խնդիրների բուժումը սովորաբար շատ թանկ է արժենում, ավելին՝ արդեն առաջացած դեպքերում ստիպված են լինում հեռացնել երեխաների կաթնատամները, իսկ դա կարող է ապագայում վատ անդրադառնալ ատամների բուժման վրա։ Մյուս կողմից, վաղ փուլում այդ հիվանդությունների պրոֆիլակտիկան կամ բուժումն անհամեմատ ավելի հեշտ է եւ ավելի քիչ ռեսուրս է պահանջում։ Հենց դրա համար էլ այդքան կարեւոր է Հայաստանում կանխարգելման համակարգ զարգացնելը։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: