Ինչպես խնամել հղի կանանց և փոքրիկի ատամները. 4 խորհուրդ հղի կանանց

Ինչպես խնամել հղի կանանց և փոքրիկի ատամները. 4 խորհուրդ հղի կանանց

04.11.2015

Եթե կնոջ ատամները հղիության ընթացքում առողջ են, երեխան եւս առողջ ատամներ կունենա: Եվ հակառակը՝ մոր բերանի խոռոչի ցանկացած խնդիր եւ վարակային հիվանդություն փոխանցվում է երեխային եւ նրա ատամներն ավելի խոցելի է դարձնում կարիեսի եւ վարակի հանդեպ:

Այն մասին, թե հղի կինն ինչպես պիտի հոգ տանի իր ատամներին, NEWS.am Medicine-ին պատմել է Կալիֆորնիա-Լոս Անջելեսի համալսարանի Մանկական ատամնաբուժության դասախոս եւ Մանկական պրոֆիլակտիկ ատամնաբուժության ծրագրի տնօրեն Ֆրանցիսկո Ռամոս-Գոմեսը:  

1. Բերանի խոռոչի հիգիենան

Նախ եւ առաջ անհրաժեշտ է հետեւել բերանի խոռոչի հիգիենային եւ ամեն օր մաքրել ատամները, իսկ ավելի լավ է՝ օրը երկու անգամ:  Լավ միտք է ողողման համար օգտագործել հատուկ հեղուկներ, որոնք նվազեցնում են բերանում մանրէների քանակը.  չէ՞ որ ատամների հետ կապված շատ խնդիրների պատճառը հենց մանրէներն են:  

2. Լնդերի վիճակը

Հղիության ընթացքում կնոջ հորմոնալ ֆոնը փոխվում է, ինչի հետեւանքով լնդերը սկսում են հաճախ արյունահոսել: Չնայած դրան, անհրաժեշտ է ամեն գիշեր խնամքով մաքրել եւ մերսել ատամները առնվազն  2 րոպե շարունակ: Շատ կանայք, ինչպես նշել է մասնագետը, դադարում են ատամները մաքրել, երբ լնդերը սկսում են արյունահոսել, բայց դա ընդամենը խորացնում է վարակը:     

3. Ճիշտ սնունդ

Ճիշտ սնվելը եւս կարեւոր է ինչպես առօրյայում, այնպես էլ հղիության ընթացքում:  Հղի կնոջ սննդակարգը պիտի հարուստ լինի  վիտամիններով, կալցիումով եւ այլ միներալներով:

4. Նորածնի լնդերը

Մոտավորապես չորս ամսական հասակում երեխայի մոտ սկսում են ատամներ աճել, սակայն հենց ծննդյան պահից է անհրաժեշտ հոգ տանել նրա լնդերին:  Մասնավորապես, ստոմատոլոգը խորհուրդ է տալիս նորածնի լնդերը մաքրել կերակրելուց հետո, որպեսզի դրանց վրա կաթ չմնա, որովհետեւ դա կարող է վնասել լնդերին եւ աճող ատամներին:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: