Դեղերի գները նվազել են

Դեղերի գները նվազել են

19.11.2015
Դեղերի գները նվազել ենՀանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղերի գների նվազում: Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 
 
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 4 դեղագործական կազմակերպությունների մայիս–հոկտեմբեր ամիսների ընթացքում իրացված 50 անվանում առավել լայն սպառում ունեցող (հիմք` ներմուծման ծավալները) դեղերի (ցավազրկողներ, ոչ հորմոնային հակաբիոտիկներ, լայն սպեկտրի հակաբիոտիկներ, սրտային, հորմոնային, անոթային, հակադիաբետիկ, վիտամիններ և հակասնկային) մանրածախ գները: 
 
Ըստ մշտադիտարկման արդյունքների` հիշատակված դեղերի մանրածախ գների պատկերը մայիս-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ հետևյալն է.
 
1) 30 անվանում (60 տոկոս) դեղերի գները մնացել են անփոփոխ 
 
2) 17 անվանում (34 տոկոս) դեղերի գները նվազել են մինչև 30 տոկոս,
 
3) 3 անվանում (6 տոկոս) դեղերի գները բարձրացել են մինչև 3 տոկոս: 
 
Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, նախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր ամսվա ընթացքում հանրությանը կներկայացվեն շարունակական ուսումնասիրությունների արդյունքները: 
 
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական տարածքում գնային քաղաքականությունը ներդաշնակ պահելու նպատակով տարեսկզբից իրականացվել են նույնականացման աշխատանքներ: 
 
Դեղերի գների իջեցումը տեղի է ունեցել հայաստանյան դեղներմուծող և արտադրող ընկերությունների և դեղագործական ներկայացուցչությունների հետ պարբերաբար հանդիպումների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: