Թերապիան կօգնի հաղթահարել ստոմատոլոգների նկատմամբ վախը

Թերապիան կօգնի հաղթահարել ստոմատոլոգների նկատմամբ վախը

30.11.2015
Թիմ Նյութոնը ու Լոնդոնի Թագավորական քոլեջի նրա գործընկերները հատուկ թերապիա են մշակել, որը կօգնի երեխաներին ու մեծահասակներին չվախենալ ստոմատոլոգներին այցելելուց: Հիվանդները կկարողանան հաղթահարել դենտոֆոբիան հոգեբանի հետ հինգ սեանսի օգնությամբ:
 
Հետազոտությանը մասնակցել է ընդամենը 99 կին ու 31 տղամարդ, որոնք տառապում էին դենտոֆոբիայով: Ատամնաբույժներից վախեցող մարդիկ ավելի հազվադեպ են այցելում բժշկի: Հենց այդ պատճառով էլ նրանց ատամների վիճակը շատ ավելի վատ է, քան կանոնավոր կերպով ստոմատոլոգի այցելողներինը:
 
Թերապիայի հիմնական տարրն է դարձել այն թեսթը, որը բրիտանացի բժիշկներին թույլ է տվել պարզել, թե հատկապես ինչն է վախեցնում փորձի մասնակիցներին ու կոգնիտիվ - վարքագծային թերապիայի սեսիաների ժամանակ ավելի նպատակաուղղված պայքարել այդ վախի դեմ: Հետազոտողների խոսքով, մասնակիցների մեծ մասն ընդհանրապես վախենում է ատամնաբուժությունից, ու միայն մի փոքր մասն էր վախենում հատկապես ներարկումներից, նյարդերը հանելու կամ էլ ատամնաբուժական այլ բուժակարգերից:
 
Հոգեբանի հետ չորս- հինգ սեսիաներից հետո հինգ մասնակիցներից չորսը ազատվել էին ատամները բուժելուց առաջ հանգստացնող դեղամիջոցներ խմելու անհրաժեշտությունից ու ատամնաբույժների նկատմամբ իրենց վախից: Ֆոբիաների հաղթահարումը բարենպաստ էր անդրադարձել նաեւ նրանց ատամների ու բերանի խոռոչի առողջության վրա, քանի որ նրանք խնդիրներ ունենալու դեպքում արդեն ավելի հանգիստ էին դիմում ատամնաբույժների օգնությանը:
 
NEWS.am Medicine

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: