Առողջապահության նախարարությունն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները

21.01.2016

ՀՀ առողջապահության նախարարը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայունացման միտում ունի։ Արձանագրվում է դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները:

    Հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը ` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է կայունացման միտումը պահպանելու նպատակով ևս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները։

    Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, միաժամանակ առաջարկվել է, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: