Դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդները կերկարաձգվեն ևս մեկ շաբաթով

Դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդները կերկարաձգվեն ևս մեկ շաբաթով

21.01.2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքելով առողջապահության նախարարի առաջարկին՝ հայտնել է, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն՝ սուր շնչառական վարակների և գրիպի իրավիճակով պայմանավորված:
 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:

Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։

Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։

Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ»,-ասել է նախարարը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: