3D բիոտպիչներով հնարավոր կլինի իսկական ատամներ տպագրել

3D բիոտպիչներով հնարավոր կլինի իսկական ատամներ տպագրել

04.04.2016
Ավստրալիայի Griffith University–ի գիտնականները ծրագրում են 3D բիոտպիչներով իսկական ատամներ ու ոսկորներ տպագրել: Այս ոլորտում եռամյա հետազոտություն անցկացնելու համար գիտնականները 650 000 դոլարի չափով դրամաշնորհ են ստացել:
 
Սասո Իվանովսկին ու նրա գործընկերները վերոնշյալ համալսարանից բացատրում են, որ եռաչափ բիոտպիչների օգնությամբ իրենք կկարողանան ատամներ պատրաստել, որոնք կատարյալ կհապատատասխանեն հիվանդին: Դրա համար նրանք առաջին հերթին պետք է սկանավորեն հիվանդի ծնոտը ու ստեղծեն ատամի համապատասխան մոդելը:
 
Տպագրության համար օգտագործվելու են մարդկային բջիջներ, ինչը թույլ կտա ստեղծել ատամը՝ լնդի հյուսվածքների կտորով կամ էլ նույնիսկ ծնոտի պակասող մասով: Դրանք տպագրվելու են հատուկ ջերմաստիճանում, որի ժամանակ կենդանի բջիջները չեն քայքայվում: Տպագրված ատամի արտաքին տեսքը կախված է լինելու հենց հիվանդի պահանջներից, նրա ծնոտի կառուցվածքից ու ատամը կորցնելու պատճառից:
 
Հեղինակները նշում են, որ եթե ատամը կորել է վնասվածքի հետեւանքով, որպես կանոն պահանջվում է նաեւ ծնոտի մի մասի վերականգնում եւ բիոտպագրությունը թույլ է տալիս նաեւ դա անել: Հիմա դրա համար սովորաբար օգտագործում են ոսկրային կտորներ, որոնք հանվում են հիվանդի կոնքից կամ ծնոտից՝ այդ պրոցեդուրան ցավոտ է, բացի դրանից մարդու մարմնում այդքան էլ շատ չեն այն ոսկորները, որոնք կարելի է օգտագործել նման բուժակարգի համար:
 
Հեղինակները ծրագրում են արդեն մոտ ժամանակներս՝ մեկ կամ երկու տարի հետո նոր տեխնոլոգիաները մարդկանց վրա փորձարկել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: