Նոր ատամնալիցքը կնպաստի ատամի վերականգնմանը

Նոր ատամնալիցքը կնպաստի ատամի վերականգնմանը

08.07.2016

Հարվարդի եւ Նոթինգեմի համալսարանների գիտնականներն ատամների լիցքի նոր նյութ են մշակել, որը ոչ միայն լցնում է փտած խոռոչը, այլեւ ատամի բջիջների կիսում եւ դենտինի վերականգնում է է խթանում: Այդ լուսաամրացող նյութը, մշակողների կարծիքով, կարող է ատամների բուժման գործում իսկական հեղափոխություն առաջացնել:

Տեղադրված լիցքերի մոտ 10 տոկոսը ընկնում է եւ հիվանդները ստիպված են լինում դարձյալ դիմել բժիշկներին: Գիտնականները սակայն պնդում են, որ իրենց նյութի օգտագործումը թույլ կտա երկարատեւ պաշտպանություն ստեղծել. տեղադրված ատամնալիցքի շնորհիվ դենտինի շերտի ձեւավորում կսկսվի, ինչն ատամը կպաշտպանի վարակների զարգացումից եւ կկանխի ատամնափուտի կրկնական ձեւավորումը:

Ադամ Սելիզը նշել է, որ ատամնալիցքի նյութը կենսահամատեղելի է, այդ պատճառով չի վանվի օրգանիզմի կողմից: Այն խթանում է ատամի միջուկում ցողունային բջիջների կիսումը, ինչը հանգեցնում է դենտինի նոր շերտի առաջացման, որն էլ պաշտպանում է միջուկի` ատամնալիցքի տակ տեղադրված շերտը:

Գիտնականների միայն այդ խումբը չէ, որ զբաղվում է ատամնալիցքի նյութերի կատարելագործմամբ:  Հիշեցնենք, որ արդեն   «կենսաակտիվ» ապակուց կենսալիցքեր են ստեղծվել, որոնք ավելի երկար կդիմանան եւ ավելի ամուր կլինեն, քան ներկայիս ատամնալիցքերը։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: