Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները

Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները

23.09.2016

Իմաստնության ատամների հեռացումը բավական տարածված երևույթ է, սակայն ապացուցված չէ այդ պրոցեսի արդյունավետությունն առանց բժշկի ցուցման։ Սուրբ Ռադբոդ Ուտրեխտցու անվան բժշկական կենտրոնում (Radboud University Medical Center) իրականացված` գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ թեմայով հետազոտություններ գրեթե չեն կատարվել:

Երրորդ սեղանատամները, որոնք նաեւ իմաստնության ատամ են կոչում, սովորաբար հայտնվում են 17-ից 26 տարեկանում: Քանի որ այդ ատամներն աճում են սահմանափակ տարածքում,  հաճախ կարող են հենվել երկրորդ սեղանատամներին, դա իր հերթին կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման`  ատամների արմատների վնասումից մինչեւ պարոդոնտիտ:   Սակայն շատ գիտնականներ, ի դեմս այդ խնդրի առաջատար հետազոտող Հոսեյն Գեմինիայի    (Hossein Ghaeminia)նշում են, որ դրանց հեռացման արդյունավետությունը խիստ կասկածելի է, քանի որ պրոցեդուրան ավելի շատ  կարող է վնասել,  քան օգնել:

Երկարատև գիտական ուսումնասիրությունների արդյունքում, մասնագետները նկատել են , որ սեղանատամների հեռացման կամ պահպանման փորձի վերաբերյալ առկա է ընդամենը երկու աշխատություն։

 Հոսեյն Գեմինիան նշել է, որ ատամների հեռացման դեպքում կարող են առաջանալ անկանխատեսելի իրավիճակներ` վարակ, խորշիկի վնասում, շուրթերի և այտերի զգայունությունը նվազեցնող  նյարդերի ժամանակավոր վնասվածք։ Սակայն գիտնականը նկատել է նաև, որ ատամների հեռացման կարիքը խիստ անհատական է, քանի որ բացառված չէ այն փաստը, երբ  վաղ տարիքում չհեռացնելու պատճառով ավելի ուշ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լինում ատամից ազատվել և ճիշտ հակառակը՝  հնարավոր է, որ հեռացնելու կարիք այդպես էլ չառաջանա։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: