Ատամը քաշելու ժամանակ սիրտը կանգնել է

Ատամը քաշելու ժամանակ սիրտը կանգնել է

18.11.2016

Արթիկի մասնավոր ատամնաբուժարաններից մեկում երեկ ատամնաբույժի աթոռին մահացել է 79-ամյա Ասյա Ասլանյանը:

Վերջինս Գեղանիստ համայնքի բնակիչ է։ Համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանը Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջինս ունեցել է սիրտ-թոքային անբավարարություն:

«Ատամը քաշելու ժամանակ սիրտը կանգնել է։ Բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, բայց ապարդյուն»,- մանրամասնեց Գեղանիստի գյուղապետը:

Կինը, ըստ նրա, ատամնաբույժի մոտ գնացել էր հարսի ու թոռան հետ:

Հարցին, թե այդ անձը նորմա՞լ ատամնաբույժ է, գյուղապետն ասաց.«Ես տենց լավ չեմ ճանաչում, բայց երկար տարիներ աշխատող ատամնաբույժ է»,-ասաց նա:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: