Պետական հավաստագրերը երեխաների համար չեն ապահովում անվճար ատամնաբուժություն

Պետական հավաստագրերը երեխաների համար չեն ապահովում անվճար ատամնաբուժություն

23.07.2012

Մինչեւ 7 տարեկան  երեխաներին`պետական հավաստագրերով բուժծառայության սպասարկման շրջանակներում չի մտնում ատամնաբուժությունը:   

«Կոնկրետ ատամնաբուժություն իրականացնելիս այդ հավաստագրերը չեն գործում, քանի որ Գյումրիում գործող պետական մանկական ատամնաբուժարան չի գործում: Վերացրեցին բոլոր մանկական անվճար ատամնաբուժարանները ու հիմա բոլորը մասնավոր են դարձել: Ես նրանց չեմ մեղադրում, ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր նման բան թույլ են տվել: Այսօր պետական ատամնաբուժարան չկա, մենք ո՞ւմ կարող ենք պարտադրել, որ իր սեփական ատամնաբուժարանում սպասարկի մինչեւ 7 տարեկաններին»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը`շարունակելով. «Մեր պետականները թողել ենք` մասնավոր են դարձրել, փոխարենը նայում ենք բարեգործական ատամնաբուժարանների ձեռքին, որ մեր երեխաներին անվճար սպասարկեն»:

Նշենք, որ Շիրակի մարզի ողջ տարածքում անվճար սպասարկող մեկ բարեգործական ատամնաբուժարան է գործում` արտասահմանյան ֆինանսավորմամբ: «Օրական միջինը 100 հիվանդի ենք սպասարկում: Մանուկների համար  ատամնաբուժական ծառայությունը բավականին թանկ արժե`մեկ ատամի համար 12-13 հազար դրամ: Դրա համար էլ այստեղ հերթեր են»,-ասել է բարեգործական ծառայություն իրականացնող ատամնաբուժարանի բժիշկ Սիլվա Թորոսյանը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: