Ատամի դաջվածքը կարող է կարիեսի կանխման միջոց դառնալ

Ատամի դաջվածքը կարող է կարիեսի կանխման միջոց դառնալ

02.11.2012

ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ատամի վրա արված հատուկ դաջվածքը կարող է հայտնաբերել կարիեսի առաջացումը, տեղեկացնում է «Նյու Յորք Դեյլի Նյուզ»-ը:

 

Գիտնականները վստահեցնում են, որ հոլոգրաֆիկ եզրույթ հիշեցնող դաջվածքը կարող է օգնել ատամների պաշտպանությանն ու բուժմանը:

«Դաջվածքը այնպես է հարմարեցված, որ կարող է հայտնաբերել ատամին սպառնացող տարատեսակ խնդիրներ»,- ասել է գիտնական Մայքլ Մաքալփայնը:

 

Նշվում է, որ գիտնականները նախապես փորձարկումներ են իրականացրել կովի ատամի վրա և դաջվածքը մի շարք խնդիրներ է բացահայտել:

Առաջիկայում գիտնականները ցանկանում են փորձարկումները շարունակել մարդկանց ատամների վրա:

 

«Դաջվածքի միջոցով նույնիսկ կարելի է որոշել, թե ատամներին ինչ տեսակի սնունդ ի անհրաժեշտ»,- ավելացրել է Մաքալփայնը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: