Ատամները պետք է լվանալ լնդից դեպի ատամ

Ատամները պետք է լվանալ լնդից դեպի ատամ

15.11.2012

 

Այն կա բնակչության գրեթե 99 տոկոսի մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրանդ դենտ» ատամնաբուժարանի տնօրեն, բժիշկ-ստոմատոլոգ Հրանտ Գրիգորյանը:

 

Նա նշեց, որ այն հետևանք է բերանի խոռոչի հիգենայի ոչ ճիշտ պահպանման. «Պատճառներից մեկը նաև ժամանակակից սնունդն է: Խոհանոցը այնքան է զարգացել, որ գերակշռում է փափուկ ուտելիքը, որի պատճառով տեղի չի ունենում ատամների մեխանիկական մշակում»:


Հրանտ Գրիգորյանը նշեց, որ բերանի խոռոչի հիգենայի միջոցները՝ ատամի մածուկը, խոզանակը պետք է ընտրվեն միայն ատամնաբույժի օգնությամբ:

Բժշկի խոսքով՝ բերանի խոռոչի հիգենայի պահպանում ոչ բոլոր լվացման ձևերի միջոցով է տեղի ունենում. «Գոյություն ունեն ատամները ճիշտ լվանալու ձևեր, խոզանակով չպետք է լվանալ հորիզոնական շարժումներով, այլ լնդից դեպի ատամ, որպեսզի տեղի ունենա նաև լնդերի փափուկ հյուսվածքների մերսում»: 

Բանախոսսը նշեց, որ պետք է անպայման օգտագործել ատամնաթելեր. «Ատամները լվանալուց հետո պետք է օգտագործել ատամնաթելեր, քանի որ չկա մի այնպիսի խոզանակ, որ լիարժեք մաքրի ատամների միջև ընկած հատվածները»:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: