Ինչպիսի խոզանակով   մաքրել ատամները

Ինչպիսի խոզանակով մաքրել ատամները

15.11.2012

 

Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ ատամի և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար`  սկսած ատամնաթելերից մինչև բերանի ողողումներ: Բայց ամենակարևոր գործիքը ատամների մաքրման համար հանդիսանում է ատամի խոզանակը:

 Օգտագործեք արհեստական, միջին կարծրության մազիկներ ունեցող ատամի խոզանակ(պայմանով`եթե ձեր ատամները և լնդերը առողջ են): Իսկ եթե ատամները մաքրելու ընթացքում արնահոսում են ձեր լնդերը, ապա օգտագործեք ավելի փափուկ մազիկներով ատամի խոազանակ: Փափուկ մազիկները ավելի քիչ են վնասում բորբոքված լնդերը:

Խոզանակի բռնակի կառուցվածքը ոչ մի էական դեր չի խաղում (ինչպես պնդում են արտադրողները) ատամի խոզանակի արդյունավետ օգտագործման մեջ: Խոզանակի կառուցվածքի ընտրությունը էական դեր չունի և թողնում ենք ձեզ:

 

Խոզանակի վրա պետք է լինեն ռետինե հատվածներ` մատների տակ, որպեսզի լավանալու պահին չսահի ձեռքի մեջ:

 

Կարելի է ընտրել էլէկտրական ատամի խոզանակ:

 

Մաքրման ընթացքում խոզանակի աշխատող մասը պետք է ընդգրկի 2-2.5 ատամ: Այսինքն այն պետք է լինի ոչ շատ մեծ, որպեսզի հնարավոր լինի մաքրել դժվար հասանելի մասերը:

 

Ատամի խոզանակը խորհուրդ է տրվում փոխել 3 ամիսը մեկ

Չպետք է լվանալ 5-6 ամսից ավելի օգտագործած ատամի խոզանակով: Հետազոտությունները հաստատել են, որ մաքրման որակը նստվածքների դեմ պայքարի համար, զգալի նվազում է:
 

Որոշ խոզանակներ մազիկների վրա պարունակում են հատուկ սննդային գունաներկեր, որոնք օգնում են հիշել խոզանակի փոխարինման ժամկետը:
 

Խոզանակը հեշտ և արագ կեղտոտվում է, այդ իսկ պատճառով պահեք այն մաքուր վիճակում: Ատամները լվանալուց հետո լվացեք խոզանակը տաք ջրով: Չմոռանաք մաքրել այն ատամի մածուկից, սննդի մնացորդներից:
 

Այլևս մի օգտագործեք ատամի խոզանակը, եթե այն օգտագործել եք հիվանդ ժամանակ (գրիպ, անգինա, բերանային ինֆեկցիա): Այն հարկավոր է փոխել, քանի որ խոզանակի մազիկների արանքներում մնում է ինֆեկցիան,որը լիովին հնարավոր չէ վերացնել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: