Ատամ բուժելը կրկնակի կթանկանա

Ատամ բուժելը կրկնակի կթանկանա

14.01.2013

Հայաստանում առաջիկայում կթանկանան ստոմատոլոգիական ծառայությունները: Նախորդ տարեվերջին Ազգային ժողովի ընդունած հարկային նոր փաթեթով հանրապետության ատամնաբուժարաններն արդեն աթոռի հարկ պետք է վճարեն, ինչը վրդովեցրել է ատմնաբույժներին ու կլինիկաների ղեկավարներին: Նրանք այսօր բողոքի ակցիա անցկացրեցին նախագահական նստավայրի դիմաց` պահանջելով չեղյալ համարել փոփոխությունները, նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կբարձրացնեն ծառայությունների գները:

 

 

Երևանի քաղաքի ատամնաբուժարանների համար սահմանվել է, որ մեկ աթոռի համար ամսական պետք է վճարվի 60-100 հազար դրամ հարկ: Հարյուր հազար դրամ կվճարեն կենտրոնի ատամնաբուժարանները, մյուսները` 60-80 հազար դրամ: Մինչև երեք առթոռի դեպքում յուրաքանչյուրի համար ամսական 60-100 հազար դրամ կվճարվի, իսկ չորրորդ աթոռից սկսած` յուրաքանչյուրի համար 48 հազար դրամ:

 

Ատամաբուժական կլինիկաներից մեկի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանն էլ նշեց, որ եթե այսպես շարունակվի, ստիպված կփակի իր կլինիկան: «Մինչ այդ մենք վճարում էինք եկամտահարկ, շահութահարկ, սոցվճարներ, հիմա էդ ամեն ինչը միացվել, դարձել է մեկ եկամտային հարկ, բացի դրանից, արդեն պետք է վճարենք մեր կռեսլոների համար: Ես արդեն լսել եմ, որ մի քանի ատամնաբուժարաններ արդեն փակվում են, որովհետև ի վիճակի չեն աշխատել: Սա բերում է նրան, որ նոր ավարտած մասնագետները աշխատատեղ չեն ունենա, սա բերում է նրան, որ լավ մասնագետներն ուղղակի կհեռանան երկրից: Իսկ եթե շարունակենք աշխատել, գները կբարձրանան: Եթե այսօր ատամը պլոմբում ենք 10 հազար դրամով, հիմա կպլոմբենք 20 հազար դրամով: Մի՞թե մեր ղեկավարությունը, վերևներում նստածները դա չեն հասկանում»,- նշեց նա:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: