Շարժական ատամնաբուժարան.

Շարժական ատամնաբուժարան.

23.07.2012

Ֆրանսիայի կառավարությունը նոյեմբերի 11-ին Լոռիի մարզին է նվիրաբերել շարժական շրջիկ ատամնաբուժարան, որի մեջ կան ատամնաբուժարանի համար նախատեսված բոլոր գործիքներն ու սարքավորումները, ներառյալ շարժական ռենտգեն աթոռից  մինչեւ գործիքների մաքրման, լվացման ու ախտահանման համար նախատեսված խցիկ: Ֆրանսիական կառավարության այս նվերը Լոռիի մարզին հանձնելու համար Վանաձոր էր այցելել Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ում խոսքերով, ատամնաբուժական այս շրջիկ համալիրը ձեռք բերելու նպատակը Լոռիի մարզի շուրջ 113 համայնքներում անհրաժեշտ ատամնաբուժական բուժօգնության ապահովումն է:

Ըստ նախարարի, քանի որ հատկապես գյուղական համայնքները որակյալ ու մասնագիտական բուժօգնության կարիք ունեն, այս ատամնաբուժական համալիրը կլուծի բոլոր խնդիրները: Շարժական ատամնաբուժական համալիրն ունի հատուկ ընդունարան, որտեղ գրանցում եւ հերթագրում են բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին, մասնագետներն օգնելու են բոլորին, առանց տարիքային սահմանափակումների: Ի դեպ, հարկ է նշել, որ այդ մասնագետների աշխատավարձը տրամադրում է Ֆրանսիայի կառավարությունը: Ֆրանսահայ բժիշկների միության անդամ Գեղամ Տեր-Սարգսյանը իր խոսքում նշել է, որ թեեւ հատուկ տարիքային սահմանափակում չկա, բայց, այնուամենայնիվ, շեշտը կդրվի 60 տարեկանից բարձր քաղաքացիների բուժսպասարկման վրա: Շրջիկ ատամնաբուժական ծառայությունների մեկնարկը կտրվի Լոռիի Մարգահովիտ համայնքից, որտեղ արդեն ցուցակագրվել են շուրջ 200 անձինք: Այնուհետեւ, մյուս 112 համայնքներում շրջելուց հետո միայն, շարժական ատամնաբուժարանը կմեկնի մյուս մարզեր:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: