Ստոմատոլոգներն առաջարկում են օրենքի անհապաղ մեղմացումների փաթեթ

Ստոմատոլոգներն առաջարկում են օրենքի անհապաղ մեղմացումների փաթեթ

25.01.2013

Ինչպես հայտնում է Panorama.am կայքը, ստոմատոլոգների նախաձեռնությունը ներկայացնում է մասնագիտական համապարփակ վերլուծական փաստաթուղթ` առաջարկելով օր առաջ մեղմացումներ կատարել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում:

 

2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված ՀՀ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ (այսուհետև՝ ՕՐԵՆՔ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ, ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՕՐԵՆՔԻ անհապաղ մեղմացումների առաջարկվող փաթեթ

 

1. Վերանայել արտոնագրային վճարի հարկադրույքը և սահմանել 30000 ՀՀ դրամ առաջին գոտում՝ կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար:
2. Չհարկել կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայությունը, որը հիմնավորված չի հանդիսանում առանձին ծառայության ոլորտ` դրամական անկախ հոսքերով:
3. Կլինիկաներին կից գործող ատամնատեխնիկական լաբորատորիաները չհարկել, եթե այն չի հանդիասնում հիմնավորված առանձին ծառայություն՝ դրամական անկախ հոսքերով:
4. Մասնագիտացված(առանձին) ատամնատեխնիկական լաբորատորիաներին հարկել ըստ հրամանագրված մասնագետների (ատամնատեխնիկների):
5. Կլինիկաներում նախատեսել առաջնային զննման բազկաթոռ: Առաջնային զննման համար նախատեսված բազկաթոռը չհարկել:
6. Եթե կլինիկան հանդիսանում է ուսումնապրակտիկ բազա՝ համապատասխան պայմանագրային հիմքով, ուսումնապրակտիկ գործունեության համար նախատեսել բազկաթոռեր, որոնք ենթակա չեն հարկման:
7. Կիրառել 0,5 գործակից մանկական ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կլինիկաների համապատասխան բազկաթոռների համար:
8. Պահանջվում է որևէ որոշում ընդունելուց առաջ, քննարկումներին մասնակից դարձնել ոլորտում գործող բոլոր հասարակական կառույցները.
Ա) ՀՀ ԱՆ Գլխավոր ստոմատոլոգի ինստիտուտը:
Բ) Բոլոր ստոմատոլոգիական ասոցիացիաները:
Գ) Ոլորտի հետ առնչվող պետական գրանցում ունեցող այլ հասարակական կառույցները:
Դ) Ստոմատոլոգների շրջանում ժամանակավրեպ ՕՐԵՆՔԻ քննարկումների համակարգող «նախաձեռնող» խումբ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: