Վարչապետը համոզված է, որ ամսական 80 հազար դրամը՝ մեկ աթոռի համար չափազանց ցածր հարկային բեռ է

Վարչապետը համոզված է, որ ամսական 80 հազար դրամը՝ մեկ աթոռի համար չափազանց ցածր հարկային բեռ է

09.02.2013

ՀԱԿ պատգամավոր  Լյուդմիլա Սարգսյանը, Փետրվար 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացնելով «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հետևանքով ի հայտ եկած դժգոհություններն ու բացասական երևույթները, նշեց, որ բազում ստոմատոլոգիական կաբինետներ փակման ճանապարհին են, շատ կադրեր լքում են երկիրը:

 

 

ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանն ի պատասխան ասաց, որ, ընդհակառակը, այս բնագավառը գտնվում է ստվերում և հարկեր չի վճարում: Գները, որ սահմանված են և հարկը, որ այժմ վճարում են ատամնաբույժները, անհամադրելի են: Այնուհետև վարչապետը մանրամասնեց. «Ամսական 80 հազար դրամը՝ մեկ աթոռի համար չափազանց ցածր հարկային բեռ է: Այն խելամիտ հարկային բեռ է, բայց հաշվի առնելով հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները, հանձնարարել եմ  ևս մեկ անգամ անդրադառնալ հաշվարկներին և ներկայացնել դրանք հասարակությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: