Ինչ է իրենից ներկայացնում իմպլանտացիան

Ինչ է իրենից ներկայացնում իմպլանտացիան

06.03.2017
Ցանկացած տարիքի մարդու մոտ բացակայող ատամի խնդիրը բարեհաջող լուծվում է  ստոմատոլոգիայի առաջատար ուղղության՝ իմպլանտոլոգիայի միջոցով:  Վերջին սերնդի իմպլանտի կիրառումը և վիրաբույժների տարիների ընթացքում ձեռք բերած հմտությունները թույլ են տալիս կատարել իմպլանտացիա նաև շաքարային դիաբետով և պարոդանտոզով հիվանդներին, ինչը նախկինում համարվում էր անթույլատրելի:
 
Իմպլանտացիան տալիս է հետևյալ առավելությունները`
 
Կորցրած ատամի վերականգնում՝ առանց հարևան ատամները փոփոխելու:
Անշարժ պրոթեզավորման հնարավորություն (ամբողջությամբ անատամ ծնոտի անշարժ պրոթեզավորում):
Իմպլանտի վրա տեղադրված արհեստական պսակը գործում է բնական առողջ ատամի նման, և ունի բնական տեսք:
Ատամի երկար ժամանակ բացակայությունը բերում է ոսկրի հյուծման: Իմպլանտը հնարավորություն է տալիս պահպանելու ծնոտոսկրը և խուսափել դեմքի օվալի ձևափոխման վտանգից, ինչպես նաև ծնոտի իջեցման (մաշման) հետ կապված դեմքի արհեստական ծերացումից:
 
Իմպլանտացիայի արդիական մեթոդներ`  
1.) Երկու փուլից բաղկացած իմպլանտացիա:
Իմպլանտի տեղադրում:
Արհեստական պսակի տեղադրում:
 
2.)Մեկ փուլով իրականացվող իմպլանտացիա`
ժամանակավոր պսակների անմիջապես տեղադրումով:
Անմիջապես ատամի հեռացումից հետո իմպլանտի տեղադրում:
Լնդի դակումով իմպլանտացիա՝ առանց կտրվածքի և կարի:
 
Ոսկրային պլաստիկ վիրաբուժություն`
Ոսկորի վերականգնում:
Ոսկորային բլոկների իմպլանտացիա և փոխպատվաստում:
Բաց և փակ սինուս լիֆտինգ:
Ստորին ծնոտի նյարդի ռեպոզիցիա:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: