Օրակարգում ստոմատոլոգիական ծառայության արդիականացումն է

Օրակարգում ստոմատոլոգիական ծառայության արդիականացումն է

26.04.2017

ՀՀ առողջապահության նախարարությունը  նախաձեռնել է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մոտեցումների, ֆինանսավորման սկզբունքների վերանայմանը, ինչպես նաև ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործընթաց։

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` նախարարությունն ակնկալում է ինչպես  մասնագիտական ասոցիացիաների, գլխավոր և առաջատար մասնագետների, այնպես էլ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների առաջարկները, որոնք կարող են ներկայացվել info@moh.am էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 2-ը։

Այդ առաջարկներն ամփոփելուն պես ՀՀ առողջապահության նախարարությունը կստեղծի ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմները մշակող աշխատանքային խումբ։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: