Ավելորդ քաշը` ատամների հիվանդության պատճառ

Ավելորդ քաշը` ատամների հիվանդության պատճառ

18.05.2017
Ավելորդ քաշը բերանի խոռոչի եւ ատամների հիվանդություններ է առաջացնում: Այս մասին նշված է Oral Diseases ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
 
Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են ատամնաբույժների 160 հիվանդների, որոնք ունեցել են մարմնի նորմալ եւ ավելորդ զանգված: Մարմնի զանգվածի 23-ից բարձր ինդեքսով մարդկանց շրջանում, որպես կանոն, ավելի ծանր պերիոդոնտիտ է նկատվել՝ այն հիվանդների համեմատությամբ, որոնք մարմնի նորմալ զանգված են ունեցել:
 
Նրանց մոտ, ում մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից անցել է, պարոդոնտիտի առաջացման հավանականությունը 6 անգան գերազանցել է մարմնի նորմալ զանգվածով հիվանդների նույն ցուցանիշը:
 
Գիտնականները նշում են, որ ճարպակալումը բերանի խոռոչում, ավելի շուտ, բորբոքային պրոցեսներ է առաջացնում, ինչն իր հերթին ատամների եւ բերանի խոռոչի հիվանդությունների պատճառն է:
 
Մարմնի զանգվածի ինդեքսը որոշվում է մարմնի զանգվածի (կիլոգրամներով) հարաբերությամբ հասակի քառակուսուն (մետրերով): Օրինակ՝ 67 կգ քաշի եւ 1,7 մետր հասակի դեպքում ինդեքսը հավասար է 23-ի: 25-ից բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ մարդն ավելորդ զանգված ունի (կանոնը չի գործում մարզիկների համար, որոնք կարող են մեծ քաշ ունենալ լավ զարգացած, ծանր մկանների հաշվին):

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: