Իսրայելում ստոմատոլոգի հայկական դիպլոմ ունեցողների դեմ բողոք է ներկայացվել

Իսրայելում ստոմատոլոգի հայկական դիպլոմ ունեցողների դեմ բողոք է ներկայացվել

22.06.2017

Իսրայելի առողջապահության նախարարությունը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին Հայաստանում բժշկական կրթություն ստացած և երկրում աշխատող ստոմատոլոգների դեմ:

Իսրայելական  The Marker հրատարակության տվյալներով՝ խոսքն այն բժիշկների մասին է, ովքեր Իսրայելում աշխատում են արաբական թաղամասերում:

Ներկայացված բողոքում նշվում է, որ Իսրայելում կան մի շարք գործակալներ, ովքեր երկրում քննությունները ձախողած ուսանողներին առաջարկում են կրթություն ստանալ Հայաստանում: Առաջարկվող «ծառայությունների փաթեթը» ներառում է կացարան և գրանցում տեղի համալսարանում. արժեքը 10 հազար եվրո:

Հայաստան ժամանելուն պես իսրայելցի միջնորդն օգնում է ուսանողին ընդունվել համալսարան: Նշվում է, որ իսրայելցի ուսանողներից չեն պահանջում ներկայացնել նախնական գիտելիքները վկայող փաստաթուղթ, որի արդյունքում նրանք ուսումը սկսում են երկրորդ կամ երրորդ կուրսից: Ուսումն ավարտելուց հետո նրանք ստանում են ատամնաբույժի լրիվ դասընթացի դիպլոմ:

Ավելի ուշ այդ նույն գործակալներն Իսրայելում աշխատանքով են ապահովում հայկական դիպլոմներով ուսանողներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Հայաստանի բժշկական բուհերի շրջանավարտների համար հավելյալ քննություններ անցկացնելու որոշման մասին, որի նպատակն է ամրապնդել նրանց գիտելիքները և որակավորման լիցենզիա տրամադրելը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: