Գազավորված ջուրը կարող է քայքայել ատամների էմալը

Գազավորված ջուրը կարող է քայքայել ատամների էմալը

14.07.2017
Գազավորված ջուրն ավելի վնասակար է ատամների համար, քան սովորականը: Ստոմատոլոգների խոսքով՝ դա կապված է նրանով, որ գազավորված ջրում՝ էմալը քայքայող ավելի շատ թթուներ կան:
 
Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանին կից Ստոմատոլոգիայի դպրոցի հետազոտողները նշում են, որ հանքային ջրում մեծ քանակությամբ հավելանյութեր կան, որոնք քիմիական ռեակցիա են առաջացնում: Դրանք կարող են մեծ վնաս հասցնել ատամներին ու բերանի խոռոչին:
 
Գազավորված ջուր օգտագործող մարդկանց ստոմատոլոգները խորհուրդ են տալիս զգույշ լինել եւ դրանով չողողել բերանը: Սակայն այն մարդկանց պարագայում, որոնք մեծ քանակությամբ թքարտադրություն ունեն, այս ջուրն այնքան էլ վտանգավոր չէ. այդ դեպքում ատամի էմալի քայքայման վտանգը նվազագույնի է հասնում:
 
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ բերանի խոռոչի վրա գազավորված ջրի ազդեցությունը բավականաչափ ուսումնասիրված չէ: Բայց հայտնի է, որ բարձր թթվայնություն ունեն նաեւ մի շարք այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, օրինակ՝ հյութեր, գազավորված եւ էներգետիկ ըմպելիքներ, որոնք կարող են վնասակար լինել ատամների համար:
 
Գիտնականների խոսքով՝ ե՛ւ ատամների, ե՛ւ բերանի խոռոչի, ե՛ւ ընդհանրապես առողջության համար ավելի օգտակար է սովորական ջուրը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: