Պարոդոնտոզն ու պարոդոնտիտը կարող են հանգեցնել տարբեր տեսակի քաղցկեղի առաջացմանը

Պարոդոնտոզն ու պարոդոնտիտը կարող են հանգեցնել տարբեր տեսակի քաղցկեղի առաջացմանը

08.08.2017
Պարոդոնտոզն ու պարոդոնտիտը կարող են հանգեցնել տարբեր տեսակի քաղցկեղի առաջացման, պարզել են ամերիկացի գիտնականները: Ընդ որում՝ ռիսկի խմբում են հետդաշտանադադարի փուլում գտնվող կանայք, եթե նույնիսկ նրանք չեն ծխում: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Cancer Epidemiology ամսագրում:
 
Տարբեր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ատամները շրջապատող (պարոդոնտ) փափուկ հյուսվածքների հիվանդությունները կարող են քաղցկեղի տարբեր տեսակների պատճառ դառնալ, օրինակ՝ կերակրափողի, բերանի խոռոչի եւ կրծքագեղձի: Սակայն հայտնի չէր, թե պարոդոնտիտն ինչ կապ ունի չարորակ նորագոյացությունների հետ:
 
Գիտնականները 1999-2003 թվականներին վերլուծել են 54-86 տարեկան ավելի քան 65 հազար կանանց պարոդոնտի վիճակի մասին տվյալները: Մասնագետները նաեւ գնահատել են, թե հետազոտության մասնակիցների մոտ մինչեւ 2013 թվականը որքան հաճախ է քաղցկեղ առաջացել: Չարորակ ուռուցքներով հիվանդանալու ավելի քան 7 հազար դեպք է արձանագրվել:
 
Պարզվում է, որ պարոդոնտոզն ու պարոդոնտիտն առնվազն 14%-ով մեծացնում են տարբեր տեսակի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է երեք անգամ, իսկ ծխելը նպաստում է թոքերի, լեղապարկի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը: Չծխող կանայք հաճախ հիվանդանում են մելանոմայով:
 
Պարոդոնտիտ են անվանում պարոդոնտի բորբոքային հիվանդությունը, որի դեպքում ատամները շրջապատող հյուսվածքները քայքայվում են:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: