Յուրաքանչյուր յոթերորդ երեխան 3 տարեկանում կարիեսով է տառապում

Յուրաքանչյուր յոթերորդ երեխան 3 տարեկանում կարիեսով է տառապում

29.08.2017
Հետազոտությամբ պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր յոթերորդ երեխան 3 տարեկանում արդեն կարիեսով է տառապում: 3 տարեկան փոքրիկների 14 տոկոսը կամ կարիես ունի, կամ էլ՝ լիցք արված և հիվանդությունների հետեւանքով արդեն ընկած ատամներ: Փորձագետներն ընդգծում են, որ ծնողները հաճախ չեն հասկանում իրենց երեխաների ատամները մաքրելու կարեւորությունը: Մինչդեռ մարդը որքան վաղ է վարժվում ատամները մաքրելուն, այնքան քիչ է ամենատարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը:
 
Քարդիֆի համալսարանից հետազոտության հեղինակները վերլուծել են 1400 ծնողների: Նրանց 75 տոկոսը իրենց երեխաների ատամները մաքրել է, ինչպես խորհուրդ է տրվում, օրը 2 անգամ: Բայց քանի որ հայրիկների եւ մայրիկների 25 տոկոսը չի մտահոգվել իրենց փոքրիկների բերանի խոռոչի հիգիենայով, ապա 3 տարեկանների 14 տոկոսն արդեն տառապել է կարիեսով, լիցք արված կամ ընկած ատամներ է ունեցել: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ Անգլիայում մոտ 8 հազար երեխաներ ամեն տարի ընդհանուր ցավազրկմամբ (կիրառվում է առանձնապես բարդ դեպքերում) մի քանի ատամ են հեռացնում, եւ այս թիվն անչափ լուրջ է: Այն այսքան մեծ չէր լինի, եթե այդ փոքրիկների ծնողները ուշադրություհն դարձնեին բերանի խոռոչի հիգիենայի վրա:
 
Գոյություն ունեն նաեւ մեծ թվով հայրիկներ եւ մայրիկներ, որոնք կարծում են, թե երեխաների կաթնատամներով մտահոգվելու կարիք չկա, քանի որ դրանք շուտով, միեւնույն է, կընկնեն: Սակայն դա սխալ մոտեցում է, քանի որ կարիեսով ախտահարված կաթնատամները ժամանակից շուտ են  ընկնում եւ փչանում, ինչի հետեւանքով հիմնական ատամների զարգացումը անհամաչափ է կատարվում: Արդյունքում՝ երեխաների մոտ հաճախ ծուռ ատամներ են հայտնվում, իսկ կաթնատամներին հատուկ հիվանդությունները հետագայում տարածվում են նաեւ հիմնական ատամների վրա:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: