Ռոբոտ-ստոմատոլոգն ինքնուրույն վիրահատություն է կատարել

Ռոբոտ-ստոմատոլոգն ինքնուրույն վիրահատություն է կատարել

29.09.2017
Չինաստանում ընթացել է առաջին վիրահատությունը, որն ամբողջովին կատարել է ռոբոտ-ստոմատոլոգը եւ հիվանդին իմպլանտներ տեղադրել։
 
Բժիշկները ներկա են եղել վիրահատությանը, սակայն ընդամենը դիտորդի դերում։
 
Սիան քաղաքում տեղի ունեցած վիրահատությունը տեւել է 1 ժամ, որի ընթացքում ռոբոտը կարողացել է իմպլանտները տեղադրել 0.2-0.3 մմ շեղումով։ Իմպալնտավորման ատամները տպված են եղել եռաչափ տպիչով։
 
Ռոբոտին ստեղծելու աշխատանքները շարունակվել են 4 տարի։ Ռոբոտի հեղինակի կարծիքով սարքը թույլ կտա լուծել չինական հիվանդանոցներում բուժանձնակազմի պակասի խնդիրը։
Ի դեպ, Չինաստանում շուրջ 400 միլիոն մարդ իմպլանտացիայի կարիք ունի։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: