Ինչ է պետք առողջ ատամներ ունենալու համար

Ինչ է պետք առողջ ատամներ ունենալու համար

12.02.2018
Ի՞նչ սննդամթերք է պետք գործածել իդեալական ատամներ ունենալու համար։ Սիդնեյցի ատամնաբույժ Լյուիս Էրլիչը կիսվել է իր փորձով՝ ներկայացնելով սննդակարգը։
 
Ատամնաբույժի խոսքով, ամեն առավոտ ինքն արթնանում է առավոտվա ժամը 6-ին և  միանգամից խմում էխնձորի հյութ։ Դրանից հետո նա ձվածեղ է պատրաստում մեծ քանակության բանջարեղենով։ Ճաշին բժիշկ Էրլիչը նախընտրում է ուտել բանջարեղենային աղցան՝ հավով կամ սպիտակուցի որեւէ այլ աղբյուրով, իսկ որպես հետճաշիկ նա սովորաբար ընդեղեն է ուտում ու մուգ շոկոլադ։
 
Աշխատանքից հետո բժիշկ Էրլիչը մարզասրահ է գնում կամ էլ հեծանիվ վարում և վազում։ Նաեւ նա պաշտում է լողը, հաճախում է յոգայի դասընթացներ ու ժամանակ անցկացնում  սաունայում։ Նրա ընթրիքը բաղկացած է մեծ քանակությամբ բանջարեղենից, ձկից, հավից կամ կարմիր մսից։ Երեկոյան Լյուիսը նաեւ սիրում է դառը շոկոլադ ուտել։ Ընդ որում նա քունն իր օրվա կարեւոր մասն է համարում։ Սովորաբար  բժիշկ Էրլիչը պառկում է քնելու ինն անց կեսին, ու ընդամենը մեկ ժամից արդեն քնած է լինում։ Հանգստյան օրերին նա ձգտում է առավոտ շուտ արթնանալ ու մարզվել, որպեսզի ամբողջ օրն իրեն առույգ զգա։
 
Այս ատամնաբույժը, իր իսկ խոսքով, կյանքը չի պատկերացնում առանց ձվի, բանջարեղենի ու դառը շոկոլադի, նա հաճախ է  մի ճաշից մյուս ճաշն ընկած հատվածներում ուտում նուշ, նեխուր ու գազարի ձողիկներ։ Չնայած բժիշկ Էրլիչը ատամնաբույժ է, բայց նա շեշտում է սննդի հարցում հավասարակշռությունը պահպանելու կարեւորությունը ու մարդկանց խորհուրդ է տալիս երբեք չձգտել կատարելության, երբեմն էլ իրեն թույլ է տալիս որոշ շեղումներ առողջ սննդակարգից՝ օրինակ շոկոլադ կամ պիցցա։
 
Նաեւ բժիշկ Էրլիչը պաշտում է կանաչ թեյը, քանի որ այն բարերար է ազդում լնդերի առողջության ու բերանից տհաճ հոտի վերացման վրա։ Եթե դուք չեք կարողանում ապրել առանց ալկոհոլի ու գազավորված ըմպելիքների, ապա ատամի էմալի վնասման հավանականությունը կարելի է նվազեցնել՝ բաժակի մեջ հավելելով մի քանի կտոր սառույց, որպեսզի ավելացնեք ջրի պարունակությունը, իսկ այդ ըմպելիքների գործածումից հետո ջուր խմեք։ Նաեւ գործածեք շաքար չպարունակող ծամոն, որից  կես ժամ հետո մաքրեք ատամները։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: