Ստոմատոլոգին այցելել հնարավոր կլինի միայն ID քարտով, իսկ ծառայությունները կթանկանան

Ստոմատոլոգին այցելել հնարավոր կլինի միայն ID քարտով, իսկ ծառայությունները կթանկանան

13.03.2018
Առողջապահության նախարարությունը կարծես որոշել է համակարգում փոխել ամեն ինչ ու միանգամից՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների: Արդյունքում՝ էլի խառնաշփոթ է ստեղծել, ու այս անգամ դա առնչվում է ստոմատոլոգներին:
 
Ստոմատոլոգիական կենտրոնները մարտի վեցից սկսած պետք է ամբողջությամբ միանային էլեկտրոնային առողջապահական համակարգին: Մասնագետների մի մասը, ինչպես օրինակ Շիրակի մարզում աշխատող, տեղյակ են նորամուծության մասին ու նաեւ դրա դեմ բողոքի ակցիաներ անցկացրին, իսկ Երեւանում մեր դիմած ստոմատոլոգների տեղեկությունները կցկտուր էին, այստեղից-այնտեղից լսած:
 
Էլեկտրոնային առողջապահական համակարգը, որի ներդրումը նախապատրաստվում էր մի քանի տարի, կյանքի կոչվեց առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում: Համակարգին պետք է միանան առողջապահական բոլոր հաստատությունները: Հայտարարվող նպատակը արդյունավետության ու թափանցիկության ապահովումն է. այդ հարթակում արտացոլվելու են պացիենտի հերթագրումից, ընդունումից մինչեւ բուժման գործընթաց: Մասնավորապես ստոմատոլոգները դժգոհ են, որ նորամուծությունն ավելացնելու է իրենց ֆինանսական բեռը, որովհետեւ ստիպված են լինելու համակարգիչ ձեռք բերել, ընդունել համապատասխան աշխատակից կամ անձամբ կատարել այդ գործը՝ բավական ժամանակ վատնելով, ամսական 7 000-20 000 հազար դրամ պետք է վճարեն էլեկտրոնային համակարգին միանալու համար: Վճարի չափը կախված կլինի համակարգում գրանցված այցերի քանակից: Բացի այդ, յուրաքանչյուր այցի համար պետք է վճարվի 30 դրամ, յուրաքանչյուր բժշկի ու բուժքրոջ համար՝ ամսական 500 դրամ: Ստոմատոլոգները նաեւ նշում են, որ էլեկտոնային համակարգով աշխատելու դեպքում հնարավորություն չեն ունենալու ընդունել այն պացիենտներին, որոնք չունեն ID քարտ:
 
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը «Հայկական ժամանակ» օրաթերթին ասել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչի համար են այդ գումարները եւ ինչ հաշվարկների արդյունքում են ձեւավորվել: Նա հույս ունի, որ քննարկումների ընթացքում այդ սակագները կվերանայվեն: Ի դեպ, Լազար Եսայանը տեղեկացրել է, որ ձեռնարկված ու կառավարության որոշման տեսք ստացած փոփոխությունները նախապես չեն քննարկվել ոլորտի մասնագետների հետ: Հանդիպումներ ու քննարկումներ նախատեսվում են միայն հիմա, երբ որոշումն արդեն պետք է գործեր, բայց հանդիպել է դիմադրության:
 
Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը կարծում է, որ եթե այս ֆինանսական պարտադրանքը չմեղմացվի, դա կարող է հանգեցնել ստոմատոլոգիական ծառայությունների գների աճի, ինչպես որ եղավ տարիներ առաջ, երբ ստոմատոլոգիական կենտրոնները ստիպված եղան աշխատել հաստատագրված վճարի սկզբունքով: Այն ժամանակ որոշվեց, որ ստոմատոլոգիական յուրաքանչյուր բազկաթոռի համար պետությանը պետք է վճարել 80 հազար դրամ՝ անկախ այն բանից, թե որքան այցելու կլինի: Այդ ժամանակ, ըստ նրա, ծառայությունները թանկացան 10-15 տոկոսով, եւ այժմ էլ հնարավոր է գների նույնքան բարձրացում:
 
«Այսօր դուրս է գալիս, որ կլինիկայի տնօրենը ստիպված պիտի գնա ստվեր: Այսինքն՝ որպեսզի քիչ գումար վճարի, պացիենտներին չպիտի գրանցի, բժշկին ու բուժքրոջը չպիտի գրանցի»,- ասաց Լազար Եսայանը:
 
Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը նա ճիշտ է համարում: Նշում է, որ այն արդյունավետ գործիք է ոլորտը կանոնակարգելու, միասնական դաշտ ստեղծելու առումով, բայց դա պետք է արվեր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից ու քննարկումներից հետո: «Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հանձնարարեց, որ մենք նախարարություն ներկայացնենք բոլոր խնդիրները, եւ հնարավորության սահմաններում կփորձեն օգտակար լինել մեզ: Առողջապահության նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերը քննարկելու եւ լուծում տալու: Սխալը կայանում էր նրանում, որ այս ամենը պետք է նախապես ներկայացվեր, պարզաբանվեր, քննարկվեր, հետո նոր կլինիկաներին ուղարկեին ծրագրեր, որ հունվարի 8-ից պետք է այս քայլը սկսեք եւ մարտի 6-ից տվյալները վերջնական մուտքագրեք: Բնականաբար, երկու ամսվա պարագայում, այն էլ գյուղերում եւ շրջաններում, նման ծախսի տակ նրանք չէին կարող ընկնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լազար Եսայանը:
 
Էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորն «Արմեդ» ՍՊԸ-ն է: Ի՞նչ ընկերություն է սա, որտեղի՞ց է հայտնվել, հայտնի չէ: Պետական էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է «Արմեդ սեքյուրիթի թեքնոլոջիս» ՍՊԸ անվանումով կազմակերպություն: Հիմնադրման տարեթիվ նշվում է 2003-ը, հիմնադիրների անուն-ազգանունները՝ Նորայր Ավետիսյան եւ Արծրունի Խաչատրյան: Երկուսի կողքին էլ, սակայն, փակագծերում ավելացված է ՝ մասնակցությունը դադարեցված է: Առողջապահության նախարարությունից նույնպես հնարավոր չեղավ այս կազմակերպության մասին տեղեկություն ստանալ: Արդեն երկու օր է՝ գերատեսչությունից չեն պատասխանում ստոմատոլոգիական կենտրոններն էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերին:
 
Գյումրիում բողոքի ցույց անցկացնող ստոմատոլոգները հայտարարել էին, թե «Արմեդն» իրենց սպառնացել է  համակարգին չմիանալու դեպքում զրկել լիցենզիայից: Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով այդ խնդրին, պատասխանեց. «Ես միայն մի բան կարող եմ ասել՝ շանտաժով աշխատանք չի վարվում եւ որեւէ մեկը իրավունք չունի ստոմատոլոգներին թելադրել շանտաժով: Չնայած վստահում եմ իմ գործընկերների խոսքին՝ մյուս կողմից նաեւ ուզում եմ չհավատալ, որ

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: