15-ամյա աղջիկը հազիվ է փրկվել մահից բրեկետների պատճառով

15-ամյա աղջիկը հազիվ է փրկվել մահից բրեկետների պատճառով

14.03.2018
Մեծ Բրիտանիայում 15-ամյա մի աղջիկ հազիվ է փրկվել մահից բրեկետներ տեղադրելու պատճառով, հաղորդում է Daily Mail-ը: Ստոմատոլոգին այցելելուց հետո մեկ շաբաթ անց աղջիկը սկսել է բողոքել բարձր ջերմությունից եւ գլխացավից, ապա ուղեղի երկու միկրոկաթված է տարել:
 
Երբ Լիա Քիթչենը Թորնգամբալդից իրեն սկսել է վատ զգալ, աղջկա մայրը կարծել է, որ դա գրիպ է: Սակայն դստեր վիճակն արագ վատթարացել է: Նա սկսել է հաճախ կորցնել գիտակցությունը: Ծնողները ստիպված են եղել աղջկան շտապ հիվանդանոց տեղափոխել: Սկզբում բժիշկները կասկածել են, որ նրա մոտ մենինգիտ է, սակայն աղջկա սարսափելի վիճակի իրական պատճառը էնդոկարդիտն էր:
 
«Մենք նստած էինք նրա անկողնու մոտ, եւ նա հարցրեց, թե ինչպես ենք մենք այնտեղ հայտնվել: Բժիշկը հարցրեց Լիային, թե երբ է նրա ծննդյան օրը, եւ նա չկարողացավ պատասխանել»,- պատմել է Լիայի մայրը:
 
Ինչպես պարզվել է բժշկական հետազոտման ժամանակ, բրեկետից մի կտոր մետաղ մտել է աղջկա սրտի մեջ եւ վարակ առաջացրել: Արդյունքում, 15-ամյա Լի Քիթչենը ուղեղի երկու միկրոկաթված է տարել: Բժիշկները որոշել են, որ փրկել աղջկան կարող է միայն սրտի բաց վիրահատությունը:
 
Օպերատիվ միջամտությունը 5.5 ժամ է տեւել, եւ դրանից հետո Լիան ստիպված էր հիվանդանոցում մնալ ութ շաբաթ: Այժմ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա ստիպված կլինի պարբերաբար բժշկական ստուգումներ անցնել: Բժիշկները մտավախություն ունեն, որ Լիան երբեք չի կարողանա լիովին վերականգնվել: Այժմ աղջկա մայրը փորձում է հանրության շրջանում բարձրացնել բրեկետների հետ կապված այս վտանգի մասին իրազեկվածության մակարդակը:
 
«Ձեր մտքով անգամ չի կարող անցնել, թե ինչ կարող է պատահել ձեր երեխայի հետ: Բայց չէ՞ որ բրեկետներով, ինչպես նաեւ դաջվածքներով բոլոր երեխաները վտանգի գոտում են գտնվում»,- ասել է կինը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: