Հետազոտություն համաձայն՝ ոչ մի ատամի մածուկ ունակ չէ ամրացնել էմալը

Հետազոտություն համաձայն՝ ոչ մի ատամի մածուկ ունակ չէ ամրացնել էմալը

20.03.2018
Շվեյցարական եւ բրազիլական համալսարանների գիտնականների միջազգային խումբը չի նկատել ոչ մի տարբերություն «էմալը քայքայումից պաշտպանող», «էմալն ամրացնող» կամ «ատամների զգայնությունը նվազեցնող» մածուկների եւ սովորական մածուկների միջեւ։ Բացի այդ, պարզվել է, որ բոլոր մածուկները նույն կերպ են հղկում եւ դրանցից ոչ մեկն ունակ չէ կանգնեցնել էմալի «ծերացումը»։
 
Կարիեսի դեպքում էմալը հայտնվում է բակտերիալ ֆերմենտների ազդեցության տակ, բայց երբեմն մեխանիկական էրոզիան բերում է նրան, որ դենտինը «մերկանում» է եւ ատամը զգայուն է դառնում տաքի, սառի եւ դիպչելու նկատմամբ։ «Դենտինի մերկացման եւ զգայնության առաջացման պատճառներից մեկը էմալի քայքայումն է, որը տեղի է ունենում, երբ մենք մաքրում ենք ատամները։ Այդ պատճառով մեր հետազոտության համար ընտրել ենք այն ատամի մածուկները, որոնք խոստանում են պայքարել էրոզիայի կամ զգայնության հետ»,-պարզաբանել է հետազոտության հեղինակներից Սամիրա Ելենա Ժոաո Սաուզան (Samira Helena João-Souza)։
 
Գիտնականներն ատամնաբուժական կլինիկայից վերցված մարդկային ատամները ենթարկել են մաքրման հինգ ցիկլերի՝օգտագործելով Եվրոպայում եւ Բրազիլիայում հայտնի «հակաքայքայիչ» եւ «զգայնությունը նվազեցնող» 9 ապրանքանիշեր եւ մեկ սովորական մածուկ եւ չափել են էմալի քայքայումը: Պարզվել է, որ բոլոր փորձարկված մածուկներն, այսպես թե այնպես, նպաստում են էմալի քայքայմանը եւ դրանցից ոչ մեկը չի պաշտպանում էմալն էրոզիայից։ Ավելին, տարբեր ապրանքանիշերի մածուկների միջեւ տարբերությունն այնքան աննշան է եղել, որքան «պաշտպանող» եւ վերահսկող մածուկների տարբերությունը։
 
Հոդվածի հեղինակները պնդում են, որ ատամի մածուկը պետք է օգտագործվի իր նշանակությամբ` ծառայի որպես թույլ հղկող նյութ եւ օգնի հեռացնել սննդամթերքի մնացորդները ատամներից, ինչպես նաեւ ախտահանի ատամների եւ լնդի մակերեւույթը: Սակայն այն չի կարելի օգտագործել որպես դեղամիջոց էմալի քայքայման կամ բարձր զգայնություն ունեցող ատամների պարագայում։ Ժոաո Սաուզիի խոսքով, էմալը քայքայումից պաշտպանել կարող է օգնել միայն երեք կանոնների պահպանումը՝ ժամանակին ստոմատոլոգի մոտ հաճախելը, ատամների կանոնավոր հիգիենան եւ սնվելու ռեժիմը։ Մածուկի պաշտպանության վրա հիմնվել, գիտնականների խոսքով, չի կարելի։
 
Փորձարկման արդյունքները գիտնականները հրապարակել են Scientific Reports ամսագրում։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: