Ատամի մածուկը՝ պլոմբի փոխարեն

Ատամի մածուկը՝ պլոմբի փոխարեն

16.04.2018
ԱՄՆ-ում Վաշինգթոնի համալսարանի գիտնականները կարիեսի դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել՝ պեպտիդներ պարունակող ատամի մածուկի օգտագործմամբ ատամի էմալի արագացված վերականգնում:
 
Պրոֆեսոր Մեհմեթ Սարիկայայի ղեկավարած խումբը որպես հիմնական բաղադրիչ է դիտարկում ամինաթթուների՝ պեպտիդների կարճ շթաները, որոնք ստացվում են ամելոգենին սպիտակուցից, որը կարեւոր դերակատարում ունի ատամի էմալի ձեւավորման ժամանակ:
 
Հոդվածը հրապարակվել է ACS Biomaterials Science & Engineering ամսագրում:
 
Ատամների արտաքին շերտերի հանքային բաղադրության խախտումը եւ հաջորդող բորբոքային պրոցեսը շատ տարածված խնդիր է մարդկանց բոլոր տարիքային խմբերի շրջանում: Նախապես ատամները վնասում են բերանի խոռոչում բնակվող բակտերիաները, որոնք որպես կենսագործունեության կողմնակի արդյունք թթուներ են արտադրում: Թթուները էմալից հանքանյութերը լվանում են, ինչը խախտում է ատամի արտաքին շերտերի ամբողջականությունը: Այս պրոցեսի սկիզբը համեմատաբար ցավոտ չէ, սակայն բուժման բացակայությունը բերում է ատամի կորստին, որը կարող է լուրջ բարդություններ առաջացնել:
 
Կարիեսի դեմ պայքարի նոր տեխնոլոգիան, փաստորեն, վերաստեղծում է ատամների ձեւավորման բնական պրոցեսը: Մշակվելու ժամանակ պեպտիդները կապվում են ատամի մակերեւույթի հետ, այնուհետեւ հանքայնացվում են՝ ընդգրկելով կալցիումի եւ ֆոսֆատի իոնները: Արդյունքում՝ մեկ սեանսից հետո վնասվածքի տեղում աճում է 10-ից մինչեւ 50 միկրոմիկրոն նոր էմալ:
 
«Պեպտիդների հիմքով վերահանքայնացումը ատամնաբուժության մեջ ժամանակակից այլընտրանքային անվտանգ մեթոդ է,- ասում է Մեհմեթ Սարիկայան: - Նման միջոցը հեշտ է կիրառել, բացի այդ՝ դրան կարելի է դիմել առանց բժշկի նշանակման»:
 
Հեղինակները հույս ունեն պեպտիդները մտցնել ատամի մածուկների, գելերի, լուծույթների բաղադրության մեջ, որոնք կստեղծվեն ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ հասարակական առողջապահության համակագում կիրառելու համար: Տեխնոլոգիան կարող է դառնալ ամենօրյա օգտագործման գործիք էմալի վիճակի բարելավման համար:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: