Ստոմատոլոգներն ցանկանում են մասնակցել իրենց ոլորտին առնչվող քննարկումներին

Ստոմատոլոգներն ցանկանում են մասնակցել իրենց ոլորտին առնչվող քննարկումներին

22.05.2018
Ստոմատոլոգների ու նրանց հիվանդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն ուզում են մասնակցել առողջապահության նախարարության ու մյուս գերատեսչությունների այն քննարկումներին, որոնք վերաբերում են ատամնաբուժությանը։ Այս մասին ասվում է նամակում, որն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին են փոխանցել «Ստոմինվեսթ» ու «Հայաստանի մասնավոր ատամնաբուժական կլինիկաների բժիշկներ» ՀԿ-ների ներկայացուցիչները։
 
Ինչպես NEWS. am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշել է ստոմատոլոգ, «Ասա «ոչ» էլեկտրոնային առողջապահությանը» նախաձեռնության անդամ ու «Ստոմինվեսթ» ՀԿ-ի նախագահ Սամվել Սարգսյանը, ինքն ու իր գործընկերները հաճախ են այցելում Հայաստանի մարզերի ատամնաբուժական կլինիկաներ, հետևաբար լավատեղյակ են այդ խնդիրների մասին, դրա համար էլ իրենց մասնակցությունը քննարկումներին կարող է նպաստել ավելի ադեկվատ որոշումների կայացմանը, որոնք կնպաստեն թե Երևանում, թե դրա սահմաններից դուրս ատամնաբուժության զարգացմանը։
 
Նամակում նաև նշված է, որ ստոմատոլոգները կցանկանային անձամբ հանդիպել առողջապահության նախարարի հետ, որպեսզի նրան ներկայացնեն իրենց ոլորտի խնդիրները։
 
Այդ ոլորտում ամենալուրջ խնդիրներից մեկը, ըստ ատամնաբույժների, հարկային ոչ ադեկվատ քաղաքականությունն է՝ յուրաքանչյուր ատամնաբուժական աթոռի համար սահմանված հարկի չափը (80 հազար դրամը), չափից մեծ է, բացի դրանից ատամնաբույժները ստիպված են նաև եկամտահարկ վճարել։ Իսկ էլեկտրոնային առողջապահության ներդրումը էլ ավելի է բարդացնում ատամնաբույժների կյանքը ու հանգեցնում է լրացուցիչ խնդիրների ու ծախսերի։
 
Էլեկտրոնային առողջապահության համակարգից՝ դրա ներկայիս տեսքով, ատամնաբույժները նույնպես ծայրաստիճան դժգոհ են, քանի որ այն լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում առանց այդ էլ աշխատանքով ծանրաբեռնված ատամնաբույժների համար։
 
Հիշեցնենք, որ մի խումբ ատամնաբույժներ, որոնք ուզում են իրենց խնդիրների հանդեպ գրավել հասարակայնության ու պատասխանատու անձանց ուշադրությունը, մայիսի 14-ին հավաքվել  էին Հայաստանի ԱՆ շենքի մուտքի մոտ։ Նրանց ակցիային ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստացել է մասնագետների ու պետեկամուտների հանձնաժողովի հետ քննարկել ատամնաբուժական ծառայությունների հարկադրման հարցերը։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: