Նանոմասնիկները կօգնեն կարիեսի դեմ պայքարին

Նանոմասնիկները կօգնեն կարիեսի դեմ պայքարին

07.08.2018
Ամերիկացի քիմիկոսները կարիեսի դեմ պայքարելու նոր միջոց են մշակել: Ինչպես հայտնում է Nature Communications ամսագիրը, նոր նանոնյութը  կարող է լուծել մանրէների թաղանթները: Հենց դրանք են «մեղավոր» ատամնափառի եւ ատամնաքարի առաջացման համար:
 
 
Հետաքրքիր է, որ նանոմասնիկներն իրենց ոչ մի կերպ չեն դրսեւորում չեզոք միջավայրում: Սակայն բարձր թթվայնության դեպքում նանոմասնիկները սկսում են արտադրել ջրածնի պերօքսիդ, որը ոչնչացնում է բակտերիաները եւ բիոթաղանթները: Նշվում է, որ այս տեխնոլոգիան ատամների համար անվտանգ է, եւ այն կարելի է օգտագործել ատամի մածուկներում ու բերանի ողողման միջոցներում:
 
 
Նանոնյութի մեջ մտնում են երկաթի օքսիդի մանրադիտակային մասնիկներ, որոնք ծածկված են պոլիսախարիդների հատուկ թաղանթով, որն աստիճանաբար լուծվում է կերակրափողում:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: