Ամերիկացի գիտնականներն ատամների կյանքը երկարացնելու հիդրոգել են հայտնագործել

Ամերիկացի գիտնականներն ատամների կյանքը երկարացնելու հիդրոգել են հայտնագործել

05.09.2018

Ամերիկացի գիտնականները հավաստում են, որ նոր պոլիմերային նյութի շնորհիվ կարող են երկարացնել ատամների կյանքը: Աշխատանքի արդյունքները ներկայացվել են Բոստոնում Ամերիկյան քիմիական ընկերակցության ամենամյա համաժողովի ընթացքում:

Նյու Ջերսիի Տեխնոլոգիական ինստիտուտից Վիվեկ Կումարի խոսքով՝ նորագույն հիդրոգելը երկու գործառույթ է կատարում. մանրէներին թույլ չի տալիս բազմանալ եւ ատամի վնասված հյուսվածքներին ստիպում է ինքնավերականգնվել: Այս նյութը սպիտակուցներ է պարունակում, որոնք խթանում են ատամնահյուսվածքի եւ անոթների աճը, ինչպես նաեւ հակաբիոտիկների մոլեկուլներ, որոնք խանգարում են հիդրոգելի քայքայմանը:

Կրծողների վրա արված փորձերը ցույց են տվել, որ հիդրոգելը ոչ միայն պաշտպանում է ատամի նյարդը մահանալուց, այլեւ դենտինին ստիպում է վերականգնել ատամի վնասված հանքային հատվածները: Ներկայում հիդրոգելը փորձարկվում է շների վրա. այն պետք է բուժի կենդանիների՝ նյարդերը հեռացրած ատամները: Փորձի հաջող ավարտի դեպքում մասնագետները ծրագրում են կամավորների մասնակցությամբ կլինիկական փորձ անցկացնել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: