Սեփական ատամի վերականգնումը՝ ատամնաբուժության հեռանկարում

Սեփական ատամի վերականգնումը՝ ատամնաբուժության հեռանկարում

08.10.2018

Բերանի խոռոչի առողջությունն էական  դեր ունի կյանքում, իսկ դրան խոչընդոտող ամենամեծ անհանգստությունը, թերևս, ատամների կորուստն է:

Բայց ի°նչ կլիներ, եթե ատամնաբույժները  կարողանային կրկին աճեցնել մեր սեփական ատամները:

Ամերիկայի գիտնականները նոր հետազոտություններ են արել և հուսադրել, որ մի գեղեցիկ օր սա կարող է իրականություն դառնալ:

Նրանք ստեղծել և փորձարկել են ատամի թիթեղիկներ, որոնք աճում և նմանվում են բնական ատամներին:

"Բերանի Խոռոչի Առողջության Պահպանման Հիմնադրամ"-ի գլխավոր գործադիր տնօրեն, բժիշկ Նայջել Կարտերն ասում է. "Աշխարհում միլիոնավոր մարդիկ կորցնում են ատամները՝ տարբեր պատճառներով: Դա կարող է լինել դժբախտ պատահարի արդյունքում, բերանի խոռոչի առողջության վատ վիճակի կամ այլ հիվանդությունների հետևանքով: Բայց այդ կորուստն առաջացնում է խնդիրներ առօրյա կյանքում, մասնավորապես ազդում է անձի ինքնավստահության, հոգեկան բարեկեցության վրա, չէ° որ դրանով է պայմանավորված այն, թե  ինչպես ենք մենք սնվում, ինչպես ենք ժպտում և  ինչպես ենք խոսում:

Ժամանակակից ատամնաբուժության ոլորտում գոյություն ունի 3 հնարավոր  տարբերակ բացակայող ատամները փոխարինելու համար: Դրանք են կամուրջները, պրոտեզները և իմպլանտները:

Այս եղանակները միլիոնավոր մարդկանց, այո, օգնում են կյանքի ավելի լավ որակ ստանալ, սակայն, եթե երբևէ մեզ ընտրության հնարավորություն տրվեր, ապա, իհարկե, մենք կվերականգնեինք մեր սեփական բնական ատամները":


Պատրաստեց
Նարե Հարությունյանը

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: