Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին

Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին

18.03.2019

Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում Է Համացանցում եւ հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչեւ ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը: Դա մանկական ճարպակալման դեմ պայքարի համալիր միջոցառումների բաղկացուցիչ մասն Է, ինչի մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

Ներկայում յուրաքանչյուր երրորդ երեխան տարրական դպրոցն ավարտում Է ավելցուկային քաշով կամ ճարպակալմամբ: Դրանով լրջորեն տառապող երեխաների թիվը ռեկորդային բարձր մակարդակում Է»,- նշվում Է հաղորդման մեջ:

Առողջապահության եւ սոցիալական ապահովության դեպարտամենտում նշել են, որ սահմանափակումները կվերաբերեն հեռուստածրագրերին, առցանց-հեռարձակումներին եւ սոցցանցերին: Ավելի վաղ ճարպի, աղի կամ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների գովազդն արգելված Էր սոսկ մանկական հեռուստածրագրերում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասներն իրենց ժամանակի 64 տոկոսն անցկացնում են այն հաղորդումների դիտմամբ, որոնք չեն համապատասխանում իրենց տարիքին:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը ճարպակալումն «աճող համաճարակ» Է որակել: Ավելորդ քաշով մարդիկ շաքարախտ կամ ասթմա ստանալու վտանգին են ենթարկված, նշել են գերատեսչությունում:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: