Ընդունելություն 2023-2024

Ընդունելություն 2023-2024

05.09.2023

Ընդունելություն 2023-2024․
ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոց
Դուք ակտիվ և նպատակամղված ապագա բժիշկ֊ստոմատոլոգ եք։ Ինչպիսի՞ գիտելիքներ և հմտություններ են անհրաժեշտ ձեր աշխատանքային ուղին հնարավորինս արագ և արդյունավետ սկսելու համար․
պրակտիկ փորձ
Դուք հնարավորություն եք ստանալու կիրառել ձեր գիտելիքները՝ փորձառու մասնագետների աջակցությամբ մասնակցելով ատամնաբուժական կոնկրետ աշխատանքների։
անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և ուսումնասիրություններ
Ձեր փորձը հիմնված է լինելու անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վրա, իսկ ուսումնասիրությունների համար կարող եք օգտվել մեր եզակի ստոմատոլոգիական գրադարանից։
անհրաժեշտ ոչ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ
Ձեր գալիք աշխատանքային և բիզնես հաջողությունների արագացմանը կնպաստեն գործարար անգլերենի, արդյունավետ հաղորդակցության, թիմային աշխատանքի, կառավարման և այլ վճռորոշ ոչ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
խորհուրդներ փորձառու մասնագետներից և հաջողակ ձեռներեցներից
Մասնագիտական հարցերից մինչև կարիերայի կառուցում ու սեփական ստոմատոլոգիական բիզնես՝ ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցի լոկալ և միջազգային դասախոսներն ու համայնքի մասնակիցները պատրաստ են աջակցել ձեզ։
մասնագիտական և գործարար կապեր
Դուք հնարավորություն եք ստանալու մասնակցել ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցի ու համայնքի միջոցառումներին (թե բաց, թե ոչ հրապարակային) և թիմային աշխատանքներին՝ կառուցելու նոր բարեկամություններ և արժեքավոր գործարար կապեր։
Ի՞նչ է անհրաժեշտ ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցում ուսանելու համար․
մասնագիատական բազային գիտելիքներ (ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրս և բարձր մակարդակի)
ոչ մասնագիտական բազային գիտելիքներ (հատկապես ողջունելի կլինեն՝ գործարար անգլերեն, համակարգչային [օր․՝ ներկայացումներ, սոց ցանցերի գործարար կիրառում], կամավորական կամ ստաժորական փորձառություն)
խանդավառություն և ձեր գալիք հաջողությունների համար քրտնաջան աշխատելու կարևորության գիտակցում
Անհրաժեշտ մանրամասներ․
դասընթացի մասնագիտական և այլ անհրաժեշտ թեմատիկ գիտելիքներ
լոկալ և միջազգային դասախոսներ ու աջակիցներ
տևողություն՝ 8 ամիս (առաջին կիսամյակ՝ սեպտեմբեր – դեկտեմբեր, երկրորդ կիսամյակ՝ փետրվար – մայիս)
դասերը տեղի են ունենում շաբաթական երկու անգամ՝ 09.00-20.00 միջակայքում (ճկուն գրաֆիկ՝ հաշվի առնելով իրականացվելիք աշխատանքների և միջոցառումների բնույթը)
ընդունելության քննություններ՝ օգոստոս – սեպտեմբեր ամիսների ընթացքում
ընդունելության քննությունները բաղկացած են 2 հիմնական փուլից՝ դիմում և ճանաչողական հարցազրույց
դասերը հիմնականում տեղի են ունենում Սպիտակ Ամրոց ատամնաբուժական կլինիկայում
ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցում ուսուցումը վճարովի է․ դասընթացի ողջ տևողության համար այն կազմում է 650,000 ՀՀ դրամ:
Դասընթացի կազմակերպիչ «Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է. գումարը օգտագործվում է հիմնականում զարգացման նախագծերի իրականացման և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար:
ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցի 2023-2024թթ․ ընդունելության առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 7-ի ժամը 13.00-ն լրացնել այս առցանց դիմումը`
https://docs.google.com/forms/d/1mnmCszgl7sQPdAqSyQAgUlNpxbDHqWfV1VV9oerO9Fo/viewform?fbclid=IwAR2oraOE0BI726Wn7lfspUmQl-3Xf4k5sDD_J1cvbkEF9tQOAsUdE7jfTT0&edit_requested=true

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: