Ատամնային թերապիան առնվազն 6500 տարեկան է

Ատամնային թերապիան առնվազն 6500 տարեկան է

24.09.2012

 

Գիտնականները հայտնաբերել են ամենահին ատամնալիցքը, որը պատրաստվել է մեղրամոմից: Ինչպես նշում է «PLoS ONE» ամսագիրը, այդպիսի ատամ է ունեցել 24-30 տարեկան տղամարդը, որն ապրել է ներկայիս Սլովենիայի  տարածքում:
 
Ծնոտի մասը գտել են 100 տարի առաջ, այն պահվել է Տրիեստի բնագիտական պատմության թանգարանում: Սակայն վերջերս իտալացի գիտնական Կլաուդիո Թունիզը ձախ ժանիքին հայտնաբերել է օտար մարմին:
 
Օգտագործելով անալիզի տարբեր մեթոդներ, ներառալ համակարգչային միկրոտոմոգրաֆիա,  գիտնականներն ուղղահայց արված անցք են նշմարել ատամի վրա, որը լցված է  եղել մեղրամոմով:
 
Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ գտածոն մոտ 6500 տարեկան է, իսկ ատամնալիցքը կատարվել է մեղրամոմի միջոցով:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: