Ինչ  է իրենից ներկայացնում բուժման միջդիսցիպլինար մոտեցումը

Ինչ է իրենից ներկայացնում բուժման միջդիսցիպլինար մոտեցումը

07.05.2014

Բուժման միջդիսցիպլինար մոտեցումը զգալիորեն կպակասեցնի հիվանդի վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը, ինչպես նաեւ կօգնի հասնել լավագույն արդյունքների, կարծում է օրթոդոնտ Թորոս Ալկանը։

Ի՞նչ է բուժման միջդիսցիպլինար մոտեցումը։ Այս մոտեցումը իրականացվում է այն ժամանակ, երբ մեկ հիվանդի զննումը կատարվում է տարբեր մասնագիտությամբ բժիշկների համագործակցության միջոցով, որը հնարավորություն է տալիս օպտիմալացնել ախտորոշման եւ բուժման գործընթացները:

Խնդիրն այն է, որ, ցավոք, Հայաստանում միջդիսցիպլինար մոտեցումը դեռ այնքան էլ զարգած չէ, ինչպես շատ այլ երկրներում։ Ստամբուլում (որտեղից Թորոս Ալկանը ժամանել էր Երեւան՝ մասնակցելու օրթոդոնտների միջազգային կոնգրեսին) այս խնդիրը նույնպես առկա է։ Յուրաքանչյուր բժիշկ աշխատում է առանձին-առանձին, եւ շատ քչերն են կարողանում թիմային աշխատանք կատարել։

«Միջդիսցիպլինար մոտեցումը (Interdisciplinary treatment) մի հիվանդի հետ մի քանի մասնագետի աշխատանքն է։  Նրանք աշխատում են որպես մի թիմ՝ ունենալով նույն նպատակները»,- NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է օրթոդոնտը։

Ըստ Թորոս Ալկանի՝ այս մոտեցումը օգնում է հասնել ավելի լավ արդյունքների բժշկության բոլոր ոլորտներում՝ անկախ հիվանդի խնդիրներից։ Օրինակ, եթե հիվանդն ունի ծնոտի ուռուցք, միեւնույն է, նրա հետ աշխատելու են առնվազն մի քանի փորձագետ՝ ուռուցքը հեռացնելու համար անհրժեշտ է պլաստիկ վիրաբույժ, օրթոդոնտ եւ պրոթեզավորման բժիշկ։ Եթե այդ բոլոր բժիշկները աշխատում են առանձին,  հետեւաբար յուրաքանչյուր փուլից հետո հիվանդը ստիպված է փնտրել հաջորդ փորձագետին: Այն պահանջում է երկար ժամանակ եւ դժվար է կռահել, թե ինչպիսին կլինեն այդ մասնագետները։

«Թիմային աշխատանքը բուժման ավելի լավ հնարավորություններ կտա եւ ավելի լավ արդյունքի կհանգեցնի։ Եթե հիվանդի հետ աշխատող խմբի բոլոր անդամները համագործակցեն միմյանց հետ, ապա բոլոր անդամները կտեղեկանան հիվանդի բուժման գործընթացի մասին  եւ կտեղեկացնեն մեկը մյուսին։ Այս դեպքում խմբի բոլոր անդամների մակարդակը կաճի», - ասել է Թորոս Ալկանը`ավելացնելով, որ այս ամենը կլինի հիվանդի գրպանին համապատասխան, քանի որ նա շատ ավելի արագ բուժում կստանա։ Այն նաեւ արդյունավետ կլինի բժիշկների համար, քանի որ նրանք մեկը մյուսից կարող են շատ բան սովորել։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: