Մի քանի ստոմատոլոգիական առասպելներ

Մի քանի ստոմատոլոգիական առասպելներ

19.05.2014

Մարդու ատամները կարող են շատ բան պատմել իր առողջության մասին, այդ պատճառով շատ կարեւոր է իմանալ, թե ինչպես հոգ տանել բերանի խոռոչի մասին։

FoxNews հեռուստաալիքի Health News-ի ավագ խմբագիր դոկտոր Մեննի Ալվարեսը եւ Նյու Յորքում Ատամնաբուժության երիտասարդացման կենտրոնի հիմնադիր Ջերրի Քուրատոլան բացահայտել են մի քանի ստոմատոլոգիական տարածված առասպելներ, որոնք կարող են վնասել Ձեր առողջությանը։

Շաքար՝ կարիեսի հիմնական մեղավոր

«Դա առասպել է մի քանի իմաստներով։ Կարիեսի հիմնական մեղավորը համարվում է բակտերիաներից առաջացած թթուն,- ասել է Քուրատոլան,- մենք խոսում ենք լավ եւ վատ բակտերիաներ մասին»։

Վատ մանրէները ձեւավորվում են, երբ մենք մարսում ենք մեր ածխաջրերը։ Դա կարող է լինել զտված շաքարը, բայց ածխաջրեր կան նաեւ օգտակար մթերքների մեջ, օրինակ, բանջարեղեն, մրգեր եւ հացահատիկ։ Այս «վատ մանրէները» կարող են բերանում արտադրել թթուներ, որոնք էլ թքի հետ միասին առաջացնում են ատամնափառ։

Ատամների սպիտակեցումը կարող է վնասել էմալը

Սպիտակեցնող նյութերի հիմնական բաղադրիչը ջրածնի պերօքսիդը կամ կարբամիդի պերօքսիդն է, որը հանդես է գալիս որպես էմալի վերին հատվածի բծերի վերացման օքսիդացնող միջոց։ Սպիտակեցնող նյութերը եւ մածուկները, նախատեսված են տանը օգտագործելու համար։ Ոպես կանոն դրանք պարունակում են մոտ 3 – 10% այդպիսի ակտիվ բաղադրիչներ եւ համարվում են անվնաս։ Քուրաթոլան նշել է, որ ինչպես այլ դեպքերում, այստեղ նույպես պետք է ունենալ չափի զգացում։

Արծաթե պլոմբները չպետք է փոխարինվեն

«Շատ հիվանդներ տեղյակ չեն, որ արծաթե պլոմբների 52%-ը կազմված է սնդիկից»,- ասել է Քուրթուլան։ «Մի հետազոտություն ցույց է տվել, որ սնդիկը ժամանակի ընթացքում դուրս է գալիս այս արծաթե պլոմբների միջից, հատկապես այն դեպքում, երբ Դուք տաք ընմպելիքներ շատ եք խմում։ Ես կարծում եմ, որ սնդիկի ցանկացած, թեկուզ, շատ քիչ քանակությունը վնասակար է, դրանք պետք է փոխարինել»։

Բերանը ողողելու համար սպիրտային լուծույթները ավելի օգտակար են

«Բերանը ողողելու համար նախատեսված լուծույթները պետք է պարունակեն սպիրտ»,- ասել է Քուրթուլան։ «Սպիրտը ջրազրկում եւ փոխում է բերանի խոռոչի բնական հատկանիշները, այսպես կոչված օրալ միկրոբիոմ»։

Իմաստության ատամը պետք է հեռացնել

Իմաստության ատամները համարվում է էվոլյուցիայի արդյունք, եւ իրենց ի հայտ գալու ժամանակահատվածի պատճառով նրանք ստացել են իրենց անվանումը (սովորաբար նրանք  դուրս են գալիս 17-25 տարեկան հասակում)։ Համարվում է, որ կոշտ սնունդը, որը օգտագործել են մեր նախնիները, նրանց ծնոտը ավելի է ամրացրել, եւ ատամները ավելի շատ են եղել։

«Իմաստության ատամները համարվում են թերզարգացած օրգաններ, ինչպես Ձեր նշագեղձերը եւ ապենդիքսը»,-ասել է Քուրաթուլան։ « Ես չեմ կարծում, որ բոլոր իմաստության ատամները պետք է հեռացնել,  բայց եթե դրանք ճիշտ չեն աճում եւ կարող են առաջացնել մի շարք խնդիրներ. ծնոտի կիստա, ինֆեկցիա, ցավեր` պետք է անպայման հեռացնել»։

Եթե Ձեր իմաստության ատամները ոչ մի խնդիր չեն առաջացնում, ավելի լավ է դրանց ձեռք չտալ։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: