Լազերային թերապիան` ներքին պաշտպանիչ շերտ ատամի ներսում

Լազերային թերապիան` ներքին պաշտպանիչ շերտ ատամի ներսում

04.06.2014

Գործընթացի արդյունավետությունը կախված է տեղի սպիատկուցից, որը կոչվում է բետա աճի փոխակերպման գործոն...

Հարվարդի համալսարանի գիտնականները հաստատել են, որ հայտնաբերել են մարդկանց ատամների մասերը աճեցնելու մի նոր մեթոդ, ընդ որում դրա համար օգտագործելու են մի անհավանական սարք՝ լազեր։

Science Translational Medicine ամսագրում հրապարկված հոդվածում հետազոտության ղեկավար Փրավին Արանին եւ իր գործընկերները մանրամասն ներկայացրել են, թե ինչպես են իրենք օգտագործել ֆոկուսացված լազերային թերապիան առնետների վրա՝ դրանց կորցրած դենտինը՝ ատամների կարծրացած հյուսվածքները, խթանելու համար։ Նա նշել է, որ եթե թերապիան արդյունավետ լինի մարդկանց համար, ապա հետագայում այն կարող է վերացնել ատամի պսակների, պլոմբների եւ ատամնաբուժական այլ բարդ վիրահատությունների անհրաժեշտությունը, հայտնում է Fox News-ը։

Գործընթացի արդյունավետությունը կախված է տեղի սպիտակուցից, որը կոչվում է բետայի աճի փոխակերպման գործոն կամ TGF-բետա։ Դենտինի հյուսվածքերի նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս աճի գործոնը կտրուկ փոխվում է, երբ նրա վրա ուղղվում է լազերային լույսի ֆոկուսացված փունջը։ Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ լույսի ընկնելուց հետո TGF-բետաները խթանել են դենտինի մեջ առկա ցողունային բջիջներին։

«Երբ TGF-բետան ակտիվացվում է լազերի միջոցով, այն կարող է միանալ հյուսվածքի ցողունային բջիջների հետ, հետո այն ստիպում է այդ ցողունային բջիջներին տարբերակվել, որպեսզի դրանց թիվը ավելանա եւ կարողանան դենտին կազմել», - ասել է Հարվարդի համալսարանի կենսաինժեներիայի պրոֆեսոր Մունին։

Մունին հաստատել է, որ TGF-բետային խթանում է ոչ թե լազերի ջերմությունը, այլ նրա ֆոտոնները։ Նա նաեւ նշել է, որ լազերի ուժգնությունը պետք է  լինի որոշակի մակարդակի վրա։

Ճառագայթային թերապիան ստուգելու համար հետազոտողները կազմել են ատամների արատ ունեցող առնետների մի խումբ եւ շաղափի օգնությամբ հեռացրել դենտինի մի հատված։ Այնուհետեւ նրանք լազերը ուղղել են ատամի տակ գտնվող նուրբ հյուսվածքների վրա։ 12 շաբաթ անց խումբը նկատել է, որ առնետների ատամների տակ նոր դենտին է ձեւավորվում։

«Երբ մենք ծերանում ենք, մեր լնդերը ետ են գնում՝ մերկացնելով ատամների արմատները»,-ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական խորհրդատու Արանին։ «Շաղախով պատված արմատը ատամը չի պաշտպանում այնպես, ինչպես էմալը, հետեւաբար դենտինի զգայունությունը արտահայտվում է։ Մենք հուսով ենք, որ լազերային թերապիան կարող է ներքին պաշտպանիչ շերտ առաջացնել ատամի ներսում»։

NEWS.am Medicine

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: