«Սև արկղեր»՝ վիրահատող բժիշկների համար

«Սև արկղեր»՝ վիրահատող բժիշկների համար

11.07.2014

Սուրբ Միքայել անունը կրող հիվանդանոցի բժիշկներից Թեոդոր Գրանչարովը ստեղծել է բժիշկների համար «սև արկղեր»: Դրանք կօգնեն հետաքննության իրականացմանը՝ բժիշկների հնարավոր սխալների դեպքում: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:

Սարքը տեսաձայնագրում է վիրահատության ընթացքը: Դանք հնարավորություն կտան ղեկավարությանը հետևել ծառայությունների որակին, օգնել այն բժիշկներին, ովքեր ցանկանում են առավել հմտանալ: Դա կապահովի նաև անհիմն մեղադրանքներից:

Նշենք, որ ավելի վաղ Panorama.am-ն  անդրադարձել էր Հայաստանում կատարված վիրահատությունների տեսաձայնագրման հնարավորությանը: Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ տեսախցիկների տեղադրումն առողջապահության նախարարության առաջնային ծրագրերում ընդգրկված չէ, բացի այդ էլ առաջարկի իրականացման համար համապատասխան օրենսդրություն ու ֆինանսական միջոցներ չկան:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: