Հնդիկ վիրաբույժները դեռահասի բերանից 232 հատ մեծ ու փոքր ատամ են հանել

Հնդիկ վիրաբույժները դեռահասի բերանից 232 հատ մեծ ու փոքր ատամ են հանել

24.07.2014
Հնդկաստանի Մումբայ քաղաքում վիրաբույժները 17-ամյա Աշիկ Գավայիի բերանի խոռոչից 232 հատ տարբեր չափերի ատամ հեռացնելուց հետո կարծում են, որ իրենք համաշխարհային ռեկորդ են սահմանել, հայտնում է Al Arabiya-ն։
 
Բժիշկները պարզել են, որ տղան տառապում է բարդ օդոնտոմայով, ինչի ժամանակ բերանում առաջանում են հավելյալ կոշտ հյուսվածքներ:

Վիրահատությունը տեւել է մոտ յոթ ժամ, որից հետո հիվանդի մոտ մնացել է ընդամենը 28 ատամ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: