Կաթնատամները պետք է բուժել, հակառակ դեպքում կառաջանան դիմածնոտային խնդիրներ

Կաթնատամները պետք է բուժել, հակառակ դեպքում կառաջանան դիմածնոտային խնդիրներ

28.07.2014

Բերանի խոռոչի հիվանդությունները երիտասարդացման միտում ունեն, սակայն ստոմատոլոգները դեռ չեն կարող ասել, թե ինչի հետևանքով են դրանք առաջանում: Դրա համար, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոնատո» ատամնաբուժարանի տնօրեն, բժիշկ-օրթոդենտ, գիտությունների դոկտոր Արթուր Փափազյանը: Ստոմատոլոգների խորհուրդը մեկն է` խնդիրներից խուսափելու համար ավելի վաղ դիմել բժշկին:

Դիտարկմանը, թե մարդկանց սոցիալական վիճակն այնպիսին է, որ միայն ծայրահեղ դեպքում են դիմում ստոմատոլոգին, նա նշեց, որ իրականում նման խնդիր կա:

«Այստեղ ես միայն լռում եմ, ավելին չեմ կարող ասել: Սակայն, ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, այս դեպքում ևս ավելի հեշտ է ժամանակին կանխարգելել, քան բուժել: Մարդիկ պետք է հասկանան, որ ատամի վրա առաջացած փոքր խոռոչը ժամանակին չբուժելու դեպքում լուրջ խնդիրների կարող են հանգեցնել»,- ասաց Ա.Փափազյանը:

Նրա խոսքով, ընդհանրապես, ատամների հիվանդության առաջացման պատճառներից են էկոլոգիական խնդիրները, սնունդը, սնվելու ռեժիմը, սթրեսը, կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը:

Երեխաների մոտ ատամների հիվանդությսն առաջացման պատճառներից է նաև` մոր հղիության ընթացքում տարած սթրեսները, ընդունած սնունդը:

Ա.Փափազյանը նշեց, որ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխաների կաթնատամներին, որոնք շատ հաճախ ծնողների կողմից անտեսվում են, մինչդեռ այն մի շարք հիվադությունների զարգացման պատճառ կարող է դառնալ:

«Հետևանքներն ավելի մեծ են լինում, քան պատկերացնում եք: Կաթնատամները պետք է բուժել, հակառակ դեպքում կառաջանան դիմածնոտային խնդիրներ»,- ընդգծեց Ա.Փափզյանը:

Այդուհանդերձ, բժիշկ-օրթոդենտը նկատեց, որ ծնողների շրջանում տարեցտարի աճում է մտահոգվածությունը, այսինքն սկսել են ցանկացած թեթև ցավի  կամ որևէ խնդիր նկատելու դեպքում դիմել բժշկի:

Ա.Փափազյանի խոսքերով` մանուկների մոտ ատամների ամենահաճախ հանդիպող հիվանդությունը կարիեսն է, որի ճիշտ ժամանակին չբուժելու դեպքում հանգեցնում է այլ հիվանդությունների: Տարածված հիվանդություններից է նաև դիմածնոտային անոմալիաները, որոնք երեխաների մոտ տեսանելի է լինում երկու տարեկանից:

Բանախոսն ասաց, որ ընդունված է ատամները սկսել լվանալ 2 տարեկանից, օրական` 2 անգամ: Պետք է դիմել բժշկի սկսած 2-3 տարեկանից` պրոֆիլակտիկայի համար, եթե իհարկե, մինչ այդ որևէ գանգատ` ցավի տեսքով, երեխան չի ունենում: Մեծահասակները տարին 2 անգամ պետք է այցելեն ատամնաբույժի:


Աղբյուր` Panorama.am

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: