Աշխատանքից ազատվել են ստոմատոլոգը և բուժքույրը

Աշխատանքից ազատվել են ստոմատոլոգը և բուժքույրը

05.08.2014
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը բողոք էր ստացել, որ մայրաքաղաքի ստոմատոլոգիական կլինիկաներից մեկում 1 տարեկան 4 ամսական փոքրիկին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկի կողմից ծնողի նկատմամբ թույլ է տրվել անհարգալից վերաբերմունք` խախտելով բժշկական էթիկայի կանոնները։ 
 
Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, կատարվածի մասին տեղյակ է պահվել կլինիկայի ղեկավարությանը։
 
Դեպքի առիթով աշխատանքից ազատվել են բժիշկը և բուժքույրը։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: