Սպիտակուցային դիետաները նու՞յնպես վնասակար են ատամներին

Սպիտակուցային դիետաները նու՞յնպես վնասակար են ատամներին

12.08.2014

Սպիտակուցային դիետաները կարող են նույնպես վնասակար լինել, հայտնում է Daily Mail-ը:

Սպիտակուցային 5:2 դիետա

Այս դիետան մեծ ժողովրդականություն է վայելում ողջ աշխարհում: Ըստ առաջարկվող սննդակարգի՝ հինգ օր շարունակ կարելի է սնվել ինչպես միշտ, իսկ մյուս երկու օրերի ընթացքում վերբեռում կազմակերպել եւ ուտել սպիտակուցներով հարուստ սնունդ՝ գրեթե հրաժարվելով ածխաջրերից: Այս երկու օրերի ընթացքում օրգանիզմը սկսում է կտրուկ այրել ճարպերը:

Ճարպերի այրման ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում կետոզ, որի ընթացքում սինթեզվում են քիմիկատներ, որոնց պատճառով բերանում տհաճ հոտ է առաջանում: Նման խնդիրներից զերծ մնալու համար ստոմատոլոգ Սամեեր Պաթելը խորհուրդ է տալիս սպիտակուցից բացի սննդակարգում ներառել թեփով հաց եւ մակարոնեղեն:

Կաթնային շեյքեր

Նիհարել ցանկացող մարդիկ երբեմն նախընտորում են սովորական կերակրի փոխարեն պրոտեինով լի կաթնային շեյքեր օգտագործել, որոնցում կալորիաների քանակը հաշված է եւ որոնք իբրեւ թե նպաստում են նիհարելուն:

Սակայն ստոմատոլոգը ասում է, որ նման շեյքերում մոտ 18 գրամ շաքար է պարունակվում, որը, բնականաբար, վնասակար է ատամների համար: Այդ ըմպելիքները նաեւ փչացնում են ատամները, նպաստում են կարիեսի առաջացմանը եւ մգեցնում են ատամների գույնը:

Բացի այդ, սպիտակուցի ավելցուկը՝ անհրաժեշտ քանակությամբ ածխաջրերի բացակայության դեպքում, կարող է կրկին բերանում տհաճ հոտ առաջացնել:

Այսպիսով, բժշկի խոսքերից, կարելի է միայն մեկ եզրակացության գալ. եթե ցանկանում եք նիհարել, արեք դա առողջ կերպով՝ ճիշտ սնվեք եւ սպորտով զբաղվեք: Իսկ ծայրահեղ դիետաները վնասակար են ոչ միայն մարսողության եւ նյութափոխանակության համար, այլեւ, ինչպես պարզվում է, ատամների:

NEWS.am Medicine

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: