Ատամները մաքրելու լավագույն եղանակը

Ատամները մաքրելու լավագույն եղանակը

13.08.2014
Հորիզոնական, ուղղահայաց, թե՞ շրջանաձեւ մաքրում. ո՞րն է ճիշտը: Իսկ որքա՞ն ժամանակ պետք է գործընթացը տեւի՝ 30 վայրկյա՞ն, թե՝ մեկ րոպեից էլ ավել: Ոմանք էլ կհարցնեն՝ որքա՞ն մածուկ է պետք օգտագործել, կամ արդյո՞ք մաքրելուց հետո ողողում է պետք:
 
Ատամների մաքրումը ամենօրյա գործողություն է հանդիսանում, բայց ամեն անգամ չէ, որ մտածում ենք, թե որն է դրա ճիշտ եղանակը: Իրականությունն այն է, որ հարցի պատասխանը ոչ ոք, նույնիսկ արհեստավարժ ատամնաբույժները չեն կարող տալ: Համենայն դեպս, Լոնդոնի համալսարանական քոլեջի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն են այդ մասին վկայում, հաղորդում է Medical Daily-ն:
 
Փորձագետները ատամների մաքրման՝ 10 երկրներում գործող ատամնաբուժարանների եւ մասնագիտական ասոցիացիաների կողմից քարոզվող եղանակներն են համեմատել, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանք մեծ մասամբ հակադրություններով են բնութագրվում եւ կարող են այցելուների մոտ շփոթմունք առաջացացնել:
 
Մասնավորապես, հետազոտության շրջանակում, մասնագետների՝ ատամների մաքրման հաճախականության վերաբերյալ ցուցումներն են տարբեր եղել՝ օրական երկու կամ երեք անգամ: Որոշ դեպքում խորհուրդ են տալիս խոզանակը 45 աստիճան անկյան տակ պահել, որոշներն էլ քարոզում են, թե ուղղահայաց շարժումները հորիզոնականից արդյունավետ են: Ինչ գործընթացի տեւողությանն է վերաբերում, առաջարկվող միջակայքը 2-3 րոպեի շուրջ է տատանվում:
 
«Ոչ մի ապացույց չկա, որ բարդ շարժումները կարող են պատահական հետագծով մաքրելու նկատմամբ առավել բարձր արդյունավետություն ապահովել», - հեգնել է դոկտոր Շեյհամը՝ հավելելով, որ խոզանակի՝ ատամների հետ մեղմ շփումն, այդուհանդերձ, էական նշանակություն ունի, ուստի 45 աստիճանի տակ հորիզոնական, փափուկ շարժումները, վնասվածքներից խուսափելու տեսանկունից, մաքրելու առավել հարմար տարբերակն են ներկայացնում: Ընդ որում, խոզանակը հարկավոր է գրչի նմանությամբ՝ երկու մատերով բռնել:
 
Հետազոտության եւս մեկ մասնակից, դոկտոր Ջոն Ուեյնրայթը, խորհուրդ է տալիս խոզանակի շարժումները հատկապես մանրէների նկատմամբ խոցելի հատվածներում՝ կծվացքի մակերեսին եւ լնդերի հետ միացման երկանքով կենտրոնացնել:
 
Փորձագետների համոզմամբ, գործընթացը մեկ րոպեից երկար պետք է տեւի եւ օրական առնվազն երկու անգամ իրականացվի:
 
NEWS.am Medicine

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: